«Սա միայն մի գեներալի հարց չէ, սա համակարգային հարց է». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԱԾ վերջին բացահայտումները համարում է ուշացած, բայց՝ դրական։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ այն պետական մարմինները, որոնք տարիներ շարունակ տիրապետել են այդ տեղեկատվությանը, հրահանգ են ունեցել չբացահայտել այդ ամենը. «Հիմա այդ նույն մարմինները նույն կադրերով բացահայտում են այդ ամենը։ Սա ուշացած է, բայց ողջունելի է»։
Նա նշեց, որ մինչև վերջ պետք է այդ շարանը գնա. «Սա միայն մի գեներալի հարց չէ, սա համակարգային հարց է, ու պետք է հետևողական աշխատանք լինի»։

Ր. Հովհաննիսյանը գտնում է՝ պետք է շարունակել բացահայտումները՝ հեռու մնալով հույզերից։ Միաժամանակ, նա գտնում է՝ այս կառավարության միակ գործառույթը դա չպետք է լինի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս