«Լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը ներկա լիներ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի կողքին». Րաֆֆի Հովհաննիսյան

«Կարծում եմ՝ նոր կոչվող մեր Հայաստանում այս ժամանակավոր, անցումային շրջանում շատ ճշգրիտ, բարեհաջող արտաքին քաղաքականություն է վարվում, ու պետք է զորակցել դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա գտնում է՝ ՀՀ նոր կառավարությունն ընդգծում է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական արժեքները, այլև՝ ինքնիշխանության ատրիբուտը։ Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին՝ Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այն բարեհաջող էր.

«Եթե մենք ավելի լավ պատրաստված լինեինք, հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի թե՛ համագործակցության առաջարկը, թե՛ հայտարարությունը մի քիչ այլ բովանդակություն ունենար, բայց մանրուքների մեջ չեմ ուզում մտնել, կարծում եմ՝ հաջող այց էր, և լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը ներկա լիներ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ես հիշում եմ իմ երիտասարդությունը, երբ արտգործնախարար էի, նույնքան կարևոր էր տիկին Բարբարա Բուշի հետ իմ հաղորդակցությունը, որքան՝ նախագահ Բուշի հետ։ Կանանց դերակատարումը դիվանագիտության մեջ շատ կարևոր է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031