Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը սուգ է հայտարարել Ջենովայում կամրջի փլվելու կապակցությամբ

Բրյուսելի եվրոպական հաստատություններում սուգ է հայտարարված Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա Մորանդի կամրջի փլվելու կապակցությամբ, որը 38 մարդու կյանք է խլել: Այդ մասին օգոստոսի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սպարը:

«Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն Իտալիայում կամրջի՝ ողբերգական հետեւանքների հանգեցրած փլուզման կապակցությամբ որոշում է ընդունել, որ մինչեւ օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ-ի հաստատությունների առջեւ եվրոպական պետությունների դրոշները կխոնարհվեն»,- ասել է նա:

1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող էր դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց էր մտահոգում մասնագետներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս