Արարատ Միրզոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:

Արարատ Միրզոյանի աշխատանքային 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները.

• Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում
• Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում
• Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում

Կառավարության նիստերի նախապատրաստում

• Նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում և վարում
• ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների համակարգում, կառուցվածքային և գործառնական բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում
• Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ձևավորում, աշխատանքների համակարգում, նիստերի վարում, ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում, հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կազմում

• Համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգում, մինչ այս պահը համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանը և վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանն ուղղված 33 ծրագրի հաստատում
• Տեսչական մարմինների բարեփոխումների և տեսչական գործունեության քաղաքականության ընդհանուր համակարգում, այդ թվում Երևանի տարածքում գործող գազալցակայանների գործունեության՝ սահմանված տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխանեցման քաղաքականության ընդհանուր համակարգում
• Մի շարք միջազգային նախաձեռնությունների մասնակցության աշխատանքների համակարգում, այդ թվում՝
– Բաց Կառավարման Գործընկերություն–Հայաստան (OGP-Armenia) աշխատանքային խմբի գործունեության և Չորրորդ գործողությունների ծրագրի մշակման համակարգում
– Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի աշխատանքների համակարգում
• ԱԺ-ի հետ կառավարության և վարչապետի աշխատակազմի աշխատանքների համակարգում
• Համակարգման ենթակա ոլորտների նախարարությունների և պետական մարմինների հետ շարունակական աշխատանքներ

Այց Դուշանբե և մասնակցություն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, մի շարք համաձայնագրերի և որոշումների ստորագրում, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ
• Այց Հռոմ և հանդիպումներ մի շարք գործարարների հետ
• Այց Վաշինգտոն և հանդիպումներ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պետքարտուղարության, Սենատի և Կոնգրեսի, ինպես նաև հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպում-քննարկում Կարնեգի հաստատությունում

• Այց ՄԱԿ-ի գրասենյակ (Նյու Յորք) և Կայուն Զարգացման Նպատակների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստանի առաջին Կամավոր ազգային զեկույցի ներկայացում
• Բազմաթիվ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, աջակցության և համագործակցության տարբեր ծրագրերի քննարկում
Հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի մշակման աշխատանքների ընդհանուր համակարգում
• Տարբեր ներդրումային առաջարկների շուրջ հանդիպումներ և քննարկումներ, երբեմն՝ առաջացած խնդիրների լուծման մշակում (այդ թվում՝ Հին Երևանի ծրագրով)
• Տարբեր հրատապ և/կամ խնդրահարույց հարցերի շուրջ հանդիպումներ և քննարկումներ, լուծումների մշակման աշխատանքներ, այդ թվում.

– կաթի մթերման գնի հարցի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, խնդրի կարգավորում
– «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպում, նրանց՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման աշխատանքների կազմակերպում
– հանդիպում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հետ, մասնակցություն խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի կազմմանը
– այց Արմավիրի մարզի՝ կարկուտից և փոթորկից տուժած մի շարք համայնքներ, կառավարության կողմից տուժած տնտեսություններին աջակցության հնարավորության և չափի ճշգրտման աշխատանքների համակարգում:

Տեսանյութեր

Լրահոս