 
                        Ուզբեկստանը և Տաջիկստանը ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրեցին
 
                                    Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոեւը եւ Էմոմալի Ռահմոնը օգոստոսի 17-ին Տաշքենդում պայմանագիր են ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին: Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահները համապատասխան պայմանագիրն ստորագրել են Կուկսարոյ նստավայրում բարձր մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում: Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրում սահմանվել են երկարաժամկետ հարաբերությունների եւ կայուն գործընկերության հաստատման նպատակները, երկկողմ համագործակցության ռազմավարական ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ կողմերը նաեւ ստորագրել են 27 փաստաթուղթ: Տաջիկստանի նախագահն այցով Տաշքենդ է ժամանել օգոստոսի 17-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        