«Թուրքիան թող պատրաստվի նոր պատժամիջոցների». ԱՄՆ Գանձապետարանի նախարար

ԱՄՆ գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչին զգուշացրել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե վերջինս անհապաղ ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Մինչդեռ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն ավելի վաղ տեղեկացրել էր, թե լավ կապի մեջ է ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ:

Ըստ ամերիկյան «Bloomberg»  լրատվական գործակալության՝ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը  բարձրացել է՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով շուրջ 5.90 լիրա:

Թրամփը Մնուչինից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է տիրում պատժամիջոցների հարցում: Մնուչինը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարության որոշ անդամների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Եվ եթե Բրանսոնն անհապաղ ազատ չարձակվի, ապա Թրամփի հետ միասին կքննարկեն նոր պատժամիջոցների կիրառման հարցը:

ԱՄՆ նախագահն առանց անուններ տալու ակնարկել է, որ իր միջամտությամբ է ազատ արձակվել Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանը: Եվ չնայած այս ամենին՝ Թուրքիան դեռ ազատ չի արձակել ամերիկացի հոգևորականին:

t24.com.tr

Տեսանյութեր

Լրահոս