Ինդոնեզիայի իշխանությունները եւ հումանիտար կազմակերպությունները մոբիլիզացնում են ուժերը Լոմբոկ կղզու շրջանում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար:
«Ինչքան էլ որ մենք լավ աշխատենք, միևնույն է, լինելու են այնպիսի քաղաքացիներ, որոնք միշտ դժգոհելու են Ոստիկանությունից։ Չկա այնպիսի երկիր, որտեղ ոստիկանները բոլորի կողմից սիրված լինեն»:
Մանվել Գրիգորյանի լուսանկարի տարածման դեպքով ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 21-ին հայտարարել է պաշտպանական հզոր ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ խուսափելու համար թշնամական պետությունների կողմից ոչնչացվելուց:
ԱՄՆ-ի Ֆեդերալ մարշալների ծառայությունը 20 հազար դոլար պարգեւ է հայտարարել այն տեղեկատվության համար, որը կնպաստի Մակադու քաղաքից (Փենսիլվանիայի նահանգ) 27-ամյա Շոն Ռիչարդ Քրիստիի ձերբակալմանը, որը Facebook-ում հայտարարել է նախագահ Դունալդ Թրամփին գնդակահարելու մտադրության վերաբերյալ:
Քաբուլը հրթիռակոծման է ենթարկվել Իդ ալ Ադհա իսլամական տոնի առիթով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Իրանի ռազմարդյունաբեական համալիրի ներկայացուցիչները օգոստոսի 21-ին երկրի նախագահ Հասան Ռոուհանիին ցուցադրել են նոր կործանիչ:
Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Այս ամռանը շոգի պատճառով ավելի քան 80 հազար մարդ է ուղարկվել հիվանդանոցներ, նաեւ 144 մարդ է մահացել ապրիլի 30-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրկին հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Երկու իրանցիներ մեղադրվում են ԱՄՆ-ի տարածքում իրենց երկրի կառավարության օգտին լրտեսության մեջ, նրանց կարող է սպառնալ ընդհանուր առմամբ 35 տարվա բանտարկություն, եթե նրանց մեղքն ապացուցվի բոլոր երեք կետերով
Իտալիայի Կալաբրիայի հարավային մարզում գետի կտրուկ վարարման զոհերի թիվը հասել է տասի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթը սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին:
Brexit-ն այն սցենարով, որը չի ենթադրում գործարքի կնքում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ, ռազմավարական սխալ կլինի, որը տասնամյակներով կպառակտի Եվրոպան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Մոսկվան սկսի Վաշինգտոնի հետ համատեղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի նկատմամբ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը:
Սալվադորի կառավարությունը հայտարարել է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ խզելով պաշտոնական կապերը Թայվանի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան սխալ է գործում՝ պատասխան միջոցներ կիրառելով Միացյալ Նահանգների դեմ, եւ հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիական հեղափոխության արյունարբու հերոսներից մեկին ՝ Դանտոնին է վերագրվում հետևյալ պատմությունը։
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:
Միջազգային, ամերիկյան եւ թուրքական լրահոսներին եւ դրանց առընթեր ողողվող մեկնաբանություններին հետեւողները կստանան այն տպավորությունը, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վատթարացումը նոր գագաթ է նվաճում:
«Հարցն այն է, որ գտնվում ենք հասարակական շատ էմոցիոնալ իրավիճակում և, ես չէի բնութագրի ձևավորված իրավիճակը որպես խոսքի ազատության ճնշում»։
«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ընդունել են Մոսկվայի առաջարկը՝ մասնակցել Աֆղանստանում հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա ՌԴ մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 4-ին:
Ընտրական օրենսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի առաջարկությունների փաթեթն արդեն Կառավարությունում է: