ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները, Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ համագործակցությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի հումանիտար իրադրության շուտափույթ կարգավորման հարցերի քննարկմանը, այդ թվում՝ փասխստականների վերադարձին»,-լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում «արծարծվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների երկկողմ փոխգործակցության հարցերը»:
«Հանդիպումն անցել է կառուցողական ոգով»,- հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս