Խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան. hraparak.am

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ «Թե ինչո՞ւ են դրա մասին նոր հայտնում, թողնում եմ Ձեր երևակայությանը, վստահ եմ՝ դժվար չէ այդ հարցի պատասխանը գտնելը»։

Հարցին, թե խուզարկության արդյունքում հայտնաբերվե՞լ է արդյոք ինչ-որ բան, նա պատասխանել է․ «Ես իրավունք չունեմ ասել։ Դուք պետք է ՀՔԾ-ից հարցնեք՝ ի՞նչ են հայտաբերել, ի՞նչ արդյունքների են հասել խուզարկության արդյունքում։Չեմ կարող պատասխանել, ուղղակի իրավունք չունեմ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս