168 Լրահոս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած իր վերջին գրառմանը՝ փորձելով բացատրել, թե ինչո՞ւ որոշեց հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից «նվեր» ստացած գրիչի լուսանկարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսն ընդդիմադիր շատ գործիչների անհասկանալի, անգամ շոկային իրավիճակի մեջ է դրել:
Քաղաքական մեկնաբանների տեսակետները վարչապետի հնչեցրած 100 փաստերի, ներքաղաքական օրակարգի մասին. ՈւՂԻՂ
Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ գումարելու որոշում էր կայացրել՝ ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ:
Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և «մանրուքների կարևորության մասին». ՈՒՂԻՂ
Քննարկում՝ Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունների շուրջ. ՈՒՂԻՂ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Հակոբ Սիմիդյանի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։
ՀՀԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին. ՈւՂԻՂ
Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Մախշահր քաղաքում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կատարած արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյան։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների միակ ձեւաչափը «5+1 խումբն» է (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան եւ ԱՄՆ), եւ Ամերիկայից փոխհատուցումներ է պահանջել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Նահանգների դուրս գալու պատճառով։
Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել է 2,7 հազարը, մահացել է 80 մարդ:
Փաստ համար 3․ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով:
Իսպանիան 2019 թվականին հերթական՝ անընդմեջ յոթերորդ ռեկորդն է սահմանել երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով:
Ծխող մարդիկ հաճախ են տառապում հետվիրահատական բարդություններից, իսկ վնասակար սովորությունից հրաժարվելը մեծացնում է առողջության արագ վերականգնման շանսերը:
Նորից գազի թեման հիմնական է։ Ավելի ստույգ՝ գազի գինը։ Սպասելի էր։ Անցած տարվա հունվարի 1-ից պարզ չէ, թե ով էր վճարելու 15 դոլարով «աճած» գինը։ Ենթադրվում էր, որ «Գազպրոմ Արմենիան» ներքին ռեսուրսներ կգտնի։ Հիմա պարզվեց, որ չի գտել։ Ավելին՝ անցած տարի աշխատել է առանց ներդրումների, առանց կապիտալ նորոգումների։
«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) հումանիտար կազմակերպությունը և SOS Mediterranee-ը հայտնել են Լիբիայի ափին 59 ներգաղթյալի փրկության մասին:
168.am-ի հավաստի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգել է առաջիկա օրերի ընթացքում որևէ պատրվակով, շատ արագ ձերբակալել կամ Հրայր Թովմասյանին, կամ Արթուր Վանեցյանին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես հայտնի է, նման հանդիպումների վերաբերյալ կողմերը համաձայնեցված կարգով տեղեկացնում են միայն հանդիպման նախօրեին, սակայն դատելով ներկայումս շրջանառվող տեղեկություններից՝ նախարարական մակարդակով հանդիպումը սարերի ետևում չէ:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթթեր»-ում գրառում է կատարել։
«Ալբանիայի և որևէ երկրի ԵԱՀԿ նախագահությունը չի կարող փոխել ոչինչ բանակցային գործընթացում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում, դրա ազդեցությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է»:
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանը երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը»:
Փաստաբան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմի անդամ Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ 111. Տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն և անմեղության կանխավարկածն այլևս չի գործում»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստացվում է, որ, ըստ պարոն Փաշինանի, Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրակեղծարար է և չարիք Հայաստանի համար, ով, ինչպես երևում է՝ յուրային «չարիք» է»:
Չինաստանը 2019 թվականին ներկրվող թափոնների ծավալներն անցյալ տարվա համեմատությամբ կրճատել է 40 տոկոսով՝ դրանք հասցնելով 13,5 մլն տոննայի: