Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով
Իսպանիան 2019 թվականին հերթական՝ անընդմեջ յոթերորդ ռեկորդն է սահմանել երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով: Նախնական գնահատումների համաձայն, անցյալ տարի Իսպանիա է այցելել 83,7 մլն մարդ: Այդ մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն: Նախարարի խոսքով՝ դա 1,2 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին (82,6 միլիոն):
«2019 թվականի նախնական գնահատումները ցուցադրում են Իսպանիայի զբոսաշրջության սեկտորի ուժը, տուրիստական ծախսերի, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի եւ օդանավակայաններում ուղեւորահոսքի ավելացումը»,-ասել է Մարոտոն:
Ընդսմին նա զբոսաշրջությունը համարել է «իսպանական տնտեսության հանգուցային սեկտորը»: Անցյալ տարի զբոսաշրջիկների ամենամեծ աճը դիտվել է ԱՄՆ-ից (աճը՝ 12,7 տոկոս, 3,3 մլն զբոսաշրջիկ 2019 թվականին) եւ Ասիայի երկրներից (17,6 տոկոս, 7,7 միլիոն):
Ընդ որում՝ տուրիստական հոսքի անկում է գրանցվել Մեծ Բրիտանիայից (նախանցյալ տարվա համեմատությամբ՝ 1,9 տոկոսով, 18,1 միլիոն) եւ Գերմանիայից (անկումը՝ 2 տոկոս, 11,2 միլիոն): Զբոսաշրջիկների ծախսերն ավելացել են 2,9 տոկոսով եւ հասել 92,3 մլրդ եվրոյի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: