
Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջել ԳՀՀԾ-ից նրա դուրս գալու պատճառով կրած վնասի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների միակ ձեւաչափը «5+1 խումբն» է (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան եւ ԱՄՆ), եւ Ամերիկայից փոխհատուցումներ է պահանջել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Նահանգների դուրս գալու պատճառով։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փոխարինումը նոր համաձայնագրով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պայմաններով՝ այն անվանելով «Թրամփի գործարք»:
«Դոնալդ Թրամփն առաջվա պես երազում է (Իրանի հետ – խմբ.) երկկողմ հանդիպման մասին, որպեսզի հագեցնի «Թրամփի գործարքի» (կնքման – խմբ.) իր ծարավը: Դա ցանկալին իրականի տեղ ընդունել է: Բանակցություններ վարելու միակ հնարավոր վայրը «5+1 խմբի» ձեւաչափով սեղանի շուրջն է, որը նա լքել է,- (նաեւ անհրաժեշտ են – խմբ.) վերադարձ մինչեւ 2017 թվականի դրությունը եւ փոխհատուցումներ Իրանին վնասների համար»,- գրել է Զարիֆը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: