«Նա նույն Նիկոլ Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կատարած արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյան։

Այս երիտասարդը, իր բնույթով, տեսակով, էությամբ ու ստռուկտուռայով մարմնավորում է այսօրվա իշխանությունը, և արտացոլում է նրա արժեքային, գաղափարական և հոգեվիճակային նկարագիրը։

Նա նույն Նիկոլ Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության, անբարոյականության, ստի և կեղծիքի (վառ օրինակ հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակի անարգումը Հանրապետության հրապարակում)։

Նրանց համար բարոյականության նշաձող ու սահման չկա, ընտանիք ու սրբություն չկա, կտրորեն ու կանցնեն նրանց վրայով առանց աչք թարթելու։

Ավելի քան համոզված եմ, սույն թշվառը չէր ենթարկվի ոչ մի պատասխանատվության և կողջունվեր ու կխրախուսվեր բարձրագույն իշխանության կողմից, եթե չլիներ մեր հասարակության առողջ և գիտակից հատվածի կոշտ և միարժեք գնահատականը։ Չեմ բացառում նաև, որ նա ունեցել է հանձնարարություն դա անելու՝ հանրության ուշադրությունը իշխանության կոլափսից շեղելու համար։

Հ.Գ. Իշխանության մեջ գտնվող հակուկենտ նորմալ ու արժանապատիվ մարդիկ լուրջ մտահոգվելու և խորհելու պատճառ ունեն. մնան իշխանության հետ և կործանվեն, թե հրապարակավ հայտնեն իրենց անհամաձայնությունը և լքեն խորտակվող իշխանական նավը»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կատարած արարքի համար քաղաքական…

Gepostet von Artur Ghazinyan am Sonntag, 26. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս