
Թուրքիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի: Այդ մասին հայտնել Է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 38 զոհվածի եւ 1607 տուժածի մասին: Փրկարարները հունվարի 27-ի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել եւս մեկ զոհվածի մարմին, եւս երկուսը դեռեւս գտնվում են փլվածքների տակ, որոնք հավաքումը շարունակվում է: 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: