Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր փաստ է հրապարեկլ: «Փաստ համար 3․ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով:

2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն:

2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր:

Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2539802506340129?__xts__[0]=68.ARCCOsxYthV9Cn6CHRr7cydkMsYfZ7CsEBdW9PCfvbf4bwqakMHtJgVbYY739FIxRcy1mtoo0PdNwoxQmoDY6X1G-XtJqYEu91xAsQBszb9dUQVnsI5L12vPKZf6hKe0UsArxCmK7-IvYubcltZZxda04ReMot0qdKZdiMw68WTb198ANNaI3inLnoLWLxg4NAgSFnIz7oHmmEubTb1aFkTqg649jJgzFfWj85uzC2WtrrY-50vtE1Xdk2FV9kHPejuxLhvrd2LR-Wwjk7eTSxWBY7hnuR4PDEm66v9NqgLdBpVY6hnQrnmFCmR-yXifMnDKCJgbwFFhR4If_-KvfyZo&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս