Այսօր մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր Երևանի ավագանու ընտրություններին ի թիվս այլ ուժերի մասնակցելու է և՛ «Երևանցիներ» դաշինքը, և՛ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը։
Եվրամիությունը (ԵՄ) պետք է լավ նախապատրաստված լինի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջը իրադրության զարգացման բոլոր տարբերակներին, այդ թվում՝ հետագա համագործակցության պայմանների շուրջը բանակցությունների ձախողմանը:
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի:
Սիրիական Իդլիբում կենտրոնացված է «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների մոտավորապես 10 հազար զինյալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկաս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակափաստարկին, թե ինքն իր կարգը ինչպե՞ս կարող էր տապալել, Ս.Խաչատրյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ, որը այս դեպքում, կարծում եմ, ճիշտ չէ»։
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ ամերիկյան կողմը մերժել է Հայաստանի առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպելու համար:
Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է Սիրիայի հումանիտար իրադրությունը, ներառյալ արաբական այդ հանրապետության վերականգնման հարցերը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականը թիմը այսօր կամ վաղը բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան:
Սեպտեմբերի 1-ից մինչեւ 8-ը Միջերկրական ծովում տեղի կունենան Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերի եւ Օդատիեզերական ուժերի խմբավորման ընդգրկուն զորավարժությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Եվրամիության (ԵՄ) մյուս երկրների ղեկավարներին համոզել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության հարցում:
ՀՀ Գերագույն Խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ատաքին քաղաքական որոշ հարցերի:
Սիրիայի դեմ Արեւմուտքի հնարավոր ագրեսիայի հետեւանքներն անկանխատեսելի են, դա ծանրագույն հարված կհասցնի ոչ միայն կարգավորմանը, այլեւ գլոբալ անվտանգությանը:
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ադրբեջանական «İctimai TV»-ի հետ զրույցում խոսել է արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունները մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ է եղել անվտանգության ապահովման նոր դաշինքի կազմավորմանը, որին տրվել է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինք (MESA) կամ ոչ պաշտոնապես՝ «արաբական ՆԱՏՕ» անվանումը:
Թուրք-ամերիկյան ճգնաժամից հետո Թուրքիայի Մուղլա նահանգի Դալաման շրջանում բնակվող Ֆերհաթ Դոլարը որոշել է փոխել իր ազգանունը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արգենտինայի Հանրապետության հետ արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2014 թվականին:
Արցախյան ազատամարտում մարտական փառավոր ճանապարհ անցած պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ով վերջերս զբաղեցնում էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, բացառիկ հարցազրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել:
Երկրորդ օրն է՝ Ցեդանի գյուղի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) մերձակա անտառում մոլեգնում է հրդեհը, արդեն մոտավորապես 10 հեկտար մակերեսով տարածք է այրվել:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԺ-ին առաջարկել սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց աշխատանքի նոր փուլի մեկնարկ: Նա հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, թե ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված և հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն լայնածավալ բարեփոխումներով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:
Վրաստանում սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը տեղի կունենան «Ճարպիկ ոգի» (Agile Spirit 2018) բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար:
Դյուրավառ ապրանքներ վաճառող տասից ավելի խանութ է այրվել Վրաստանի Բաթում քաղաքի Պուշկինի փողոցի առեւտրական կենտրոնում:
ուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը հեռախոսային բանակցություններ են անցկացրել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: