Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 միլիոն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Հարցին` թե արդյոք նրանք չե՞ն պատրաստվում վճռաբեկ բողոք ներկայացնել, պաշտպանը ասաց, որ որոշումը ստանալուն պես և, քննարկելով դրանում առկա ձևակերպումները, իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031