Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար:
Եվրամիության խորհուրդը հաստատել է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը:
«Մենք ունենք այդ լուսանկարները: Այնտեղ կոնկրետ բան չի ֆիքսված: Ֆիքսված է բնակարանի ընդհանրապես տեսքը, դիրքը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ըստ երևույթին այդ լուսանկարներն արվել են այն նպատակով, որ քրեական դատավարության չմասնակցող անձինք ցանկանում էին տեսնել, թե ինչպիսի բնակարանում է ապրում Հրայր Թովմասյանը:
Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 31-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման ամերիկյան «դարի գործարքը» եւ դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ Սիրիայի իրադարձությունները:
Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դեմքին:
«Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի դա։ Ես կարծում եմ՝ շատ ավելի շուտ այդ հարցը կարելի է լուծել բարեփոխումներով»: Նա ըստ էության հակադրվեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մատնանշած առավել երկար ժամկետներին։
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին միակողմանի մոտեցումներով, անմեղության կանխավարկածի խախտմամբ պատրաստված ու հեռարձակված ռեպորտաժի հետքերով ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը հարցեր է ուղղել ՀՔԾ-ին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Այդ անձն իրավագիտակցության հետ լուրջ խնդիրներ ունի։ Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն իրեն դատարանի դերակատարություն է տվել և անգամ ձևի համար չի օգտագործում «մեղադրվում» է եզրը, այլ դատավճիռ է կայացնում և նշում «մեղավորներին»։ Նաև խիստ մտահոգիչ է, որ Հանրային հեռուստաընկերության եթերն օգտագործվում է նման հակաիրավական գործերի համար։ Կարծում եմ՝ այդ հեղինակները ու Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները նույնպես ապագայում պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպման էր հրավիրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։ Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են ոստիկանությանը վերաբերող տարբեր հարցեր ու խնդիրներ:
Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ։
«Եթե կոնկրետ անդրադառնանք այն հարցին, թե որդյո՞ք այստեղ խախտված է անմեղության կանխավարկածը, ապա միանշանակ կարող եմ ասել՝ այո՛։ Եթե խոսքը նաև ռեպորտաժի բովանդակության մասին է, ապա, նույնիսկ, եթե այն տրամադրվել է նախաքննության մարմնի կողմից, միևնույն է՝ լրատվամիջոցը պետք է պահանջեր, որպեսզի նյութը նախապատրաստելիս պահպանեին անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Հակառակ դեպքում պետք է մերժեր նյութի հեռարձակումը, կամ էլ իր կողմից տար համապատասխան մեկնաբանություն»:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, 2020 թվականի հունվարի 29-ին քննարկելով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի վերաբերյալ հարցը, պարզել է, որ՝
Մինչ Ժնևում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, փորձագիտական հանրությունը շարունակում է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան թեզերը: Օրերս Կապանում տված իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, մի շարք ուշագրավ մեկնաբանություններ անելով, անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած «ժառանգությանը» և դրա ընդունելիությանն Արցախի նախագահի բոլոր թեկնածուների համար: Նա մասնավորապես նշեց.
Հա, հիշեցրեք նաև, որ մեզ չի սիրում, հատկապես Սերժ Սարգսյանին, ու էլի վաղուց։
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախ շնորհակալ եմ ԼՈԻՐԵՐ ի նյութերը անխնա տարածելու համար։ Ինչ վերաբերում է անկողմնակալությանը։ Մի քանի անգամ Հրայր Թովմասյանին հրավիրել եմ հրապարակավ եթեր։ Հիմա նույնպես հրավիրում եմ։ Թե ինչո՞ւ չի գալիս՝ իմ իրավասությունից դուրս է։ Հրավիրել եմ բազմիցս նաև նրանց, ովքեր էսօր խոսում են Հանրայինի անաչառության մասին։ Հրավիրել եմ […]
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես հիշում էիք, ես դիմել էի որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ի սկզբանե նշել էի, որ հանձնաժողովում ընդգրկվելու հիմքը համագործակցելու մղումն էր՝ չնայած տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով իշխանություններին ուղղված իմ քննադատություններին։
Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել:
Հերթական թուրք/ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ:
«Վարչապետն իր վրա վերցնում է միապետի դերակատարությունը, որը բոլորովին հարիր չէ ժամանակակից Հայաստանին, և դրանով իսկ արդեն գնում է օրինազանցության: Կան օրենքներ, կա գործող Սահմանադրություն, և բոլորը, նախ և առաջ՝ երկրի ղեկավարը, պարտավոր են դրանց ենթարկվել: Եվ այն, ինչ այսօր հայտարարում է վարչապետը, պարզապես մարտահրավեր է ամբողջ մեր պետությանը և հասարակությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կիսում է իշխանությունների կարծիքը, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը պետք է հնարավորինս շուտ լուծվի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի գործով 4-րդ դատական նիստը:
Իրավաբանորեն այս ամենը սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարման ցցուն օրինակ է, գործադիրի կողմից իշխանության այլ ճյուղի բռնազավթման փորձ։ Բայց սա ամենավտանգավորը չէ։ Նույնիսկ կարելի է քննարկել հակառակ կողմի իրավական հակափաստարկները։
ՌԴ ԱԳՆ-ն քիչ առաջ լուսանկարներ է տեղադրել Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառումից, որին ներկա է եղել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Քերալայի նահանգում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոն։
Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին:
Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ոչ ոք դա ուղղակի չի հանդուրժի: Դա ուղղակի աներևակայելի է: Բայց մշակույթն այս երկրում ու Հայաստանում տարբեր են, այդ թվում՝ և քաղաքական մշակույթը: Մենք պիտի փորձենք զարգացնել նաև այդ ոլորտը: Ոչ թե՝ ինչ մտքներովս անցնի, երբ ուզենք, ինչ ուզենք՝ ասենք, այլ մտածենք, որ դրա համար էլ սահմաններ կան:
«Մեր սկզբունքը հետևյալն է, որ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների և այդ քննադատությունների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել։ Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու»,- ասաց նախարարը։