Բաժիններ՝

Թբիլիսիում ծեծի են ենթարկել «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենին

Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դեմքին: Այդ մասին հայտնել է «Sputnik Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Մթավարի արխի» հեռուստաալիքը: Գվարամիան հանդես էր գալիս որպես «Մթավարի արխ»-ի համասեփականատեր Գեորգի Ռուրուայի փաստաբան, որին մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողին: Նրան ու եւս երեք հոգու հարցաքննում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Գվարամիան, որը գլխավորել է ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ը, պաշտոնից հեռացվել է անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ հեռուստաալիքը փոխեց սեփականատերերին: Օգոստոսին նա հայտնել է, որ հիմնել է «Մթավարի արխի» նոր հեռուստաընկերությունը: Ավելի ուշ Վրաստանի Գլխավոր դատախազությունը նրան մեղադրել է «Ռուսթավի 2»-ին ավելի քան երկու միլիոն դոլար գումարի դիտավորյալ դրամական վնաս պատճառելու մեջ: Դատարանը Գվարամիայի համար նշանակել է գրավ ավելի քան 13 հազար դոլարի չափով: Դեկտեմբերին Գվարամիան հայտարարել է, որ ընտանիքի հետ հեռանում է Վրաստանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս