Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ:
նարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ինչի մասին հայտնել է արտակարգ ծառայությունների տարածաշրջանային գործակալությունը։
ՀՀ քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
Ինչ են քննարկել ԱԳ նախարարները և ինչու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպեց այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ. ՈՒՂԻՂ
Արծվիկ Մինասյանի և փաստաբանի ասուլիսը՝ Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքի մասին. ՈՒՂԻՂ
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ իշխանական պատգամավորները պարբերաբար հնչեցնում են սուր ելույթներ ու հայտարարություններ, որոնք իրենց «կալիբրին» հաստատ չեն համապատասխանում։ Օրերս նման վարքագիծ դրսևորեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը, ով անդրադառնալով Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջին և հայտնի «գրչի» պատմությանը, որակումներ է հնչեցրել, թե Թովմասյանի արարքը քծնանք է։
Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում եւ ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։
Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ լիարժեք առեւտրական համաձայնագիր կկնքի Չինաստանի հետ, կսկսի ավելի ակտիվորեն առեւտրական բանակցություններ վարել Եվրոպայի հետ:
Իտալիան դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը նոր փուլի սկիզբ է համարում բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո:
Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես՝ որպես պատմաբան ու մանկավարժ, այս դասագրքի հեղինակին հրապարակային հրավիրում եմ բանավեճի։ Սրա համար կոնկրետ պատասխանատու է այսօրվա իշխանությունը։ Դուք բոլորդ քաղաքական ու մարդկային աբիժնիկներ եք։ Հետո էլ խոսում են համերաշխությունից ու միասնությունից։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այսքան վնաս չէր կարող հասցնել, ինչքան դուք։ Հազիվ կարաբինաներին ընդունեք ու բավարարեք։ Բացվելու է լույսը ու սրա համար պատասխան եք տալու, չկասկածե՛ք։
Թևան Պողոսյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման, «հող հանձնելու» մասին կրկին շրջանառվող թեմաների մասին. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործով ամբողջական նյութերի տրամադրման Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան:
Աշխարհում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը գերազանցել է 2002 – 2003 թվականների ոչ տիպական թոքաբորբի մասշտաբները, որը նույնպես առաջացել է Չինաստանում եւ դարձել XXI դարում հիվանդությունների խոշորագույն բռնկումներից մեկը։
ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան, քանզի համարել է, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն:
Չինաստանում ավելի քան 130 մարդ բուժվել է նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Հունվարի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
Այդ ի՞նչ սկզբունքներ ու տարրեր է քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը։
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 9692-ի, 213 մարդ մահացել է:
Վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող մի գործով տուժող է ճանաչվել: «2010թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գեւորգ Պետրոսյանն է. Արփինե Հովհաննիսյանին չհաստատեցին: Բայց Պետրոսյանն «անցանկալի անձ է», եւ կոնֆլիկտն ԱԺ-ում նրա շուրջ հեռահար նպատակ ուներ՝ հասնել նրան, որ նա մանդատը վայր դնի՝ հանձնաժողովում իր նման վտանգավոր իրավաբան չլինի»,- ասաց մեր աղբյուրը:
Դուք լկտիաբար, սրիկայաբար ինձ տուն-տունիկ եք առաջարկում։ Ձեր ստորութեան ու անպատկառութեան, նաեւ ազգադաւութեան համար, որոնց հետեւանքները, ցաւօք, ողջ ազգն է կրելու, դուք՝ ձեր անաղուահաց վարչապետով հանդերձ սերունդներով պատասխան եք տալու։
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում հանրությունը տեղեկացվեց ռուսական «ՍՈՒ-30» 4 կործանիչների ձեռք բերման մասին։ Երկրի ղեկավարությունը նույնիսկ շտապեց ֆոտոսեսիա անցկացնել նոր ստացված «գույքի» հետ։ Պե՞տք էին այդ ինքնաթիռները մեզ և արդյո՞ք դրանց ձեռք բերումը ֆինանսապես արդարացված է։
«Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝ ամփոփելու համար նրա աշխատանքները, ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցը եւ այլն, սակայն պատգամավորների հիմնական հարցերը վերաբերել են վերջին օրերի իրադարձություններին եւ քաղաքացիական ակտիվիստների շրջանում ձերբակալություններին: