Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող» մականունով) նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում:
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումից հետո հրապարակված հայտարարություններում տեղ գտած մի շարք ձևակերպումներ հարցեր են առաջացնում՝ պահանջելով համապատասխան պարզաբանումներ: Օրինակ, թե ինչ է տեղի ունեցել Ժնևում՝ դրանք բանակցություննե՞ր էին, թե՞ քննարկում, քանի որ հայտարարություններում երկու տերմինն էլ օգտագործվում է:
168 Լրահոս
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ հանդիպմանը:
«Վստահաբար կարող եմ ասել, որ, եթե ՍԴ-ի կազմն արդեն իսկ համալրած լինեին իշխանության համար ցանկալի մարդիկ, ապա նման օրենսդրական նախաձեռնություն Վահագն Հովակիմյանի գլխում չէր ծագի»,- հավելեց պատգամավորը։
Այսօր հայցադիմում եմ մուտքագրել դատարան՝ ընդդեմ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի։
Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները:
Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետը շնորհավորել է Իոն Կիկուին Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Իհարկե, մեր երկրների միջև առկա են քաղաքական շատ լավ հարաբերություններ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ էր արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Տնտեսագետը վստահ է, որ հակակոռուպցիոն քաղաքականության այն ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ […]
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխանցեց Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
«Այս բանակցություններում գաղտնիություն պահպանելն ի սկզբանե սխալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռօրյա հանդիպումից հետո արած հայտարարությանը, թե ձեռք են բերել պայմանավորվածություն՝ պահպանել խնդրի կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Ուկրաինան պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր ձեւերն անվտանգության ոլորտում:
Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո:
Տեղի է ունեցել հերթական, մի քիչ ավելի երկար հանդիպում: Մամեդյարով-Մնացականյան վերջին հանդիպմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ նման հանդիպումներ եղել են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել է Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես է եկել Անկարայում, հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը։
Երեկ՝ հունվարի 30-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը իր ֆեյսբուքյան էջում «Հանրային հաշվետվություն» վերտառությամբ գրառում էր կատարել, որում ներկայացրել էր Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իր հեղինակած օրենսդրական փաթեթը։
Վերջին շրջանում Նոր Հայաստանի «դասագրքային հեղափոխության» ակտիվացում է նկատվում, այսինքն՝ ամեն օր հնչող քաղաքական հռետորաբանությունը նույնությամբ տեղափոխվել է դպրոցական դասագրքեր և հարցաշարեր:
Բրիտանացի բժիշկներն ախտորոշել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը:
Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին:
ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից անդրադարձ եղել է, երբ նա ավելի վաղ տարբեր կոչերով հանդես է եկել, որ կարևորն օրինապաշտությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ նշելով, որ երբ ժամանակը գա, ՀՀ նախագահն իր խոսքը դարձյալ կասի:
Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի դատական հայցը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ կազմվել է մի քանի հիմքերի վրա: ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք նախ հիմք են ընդունել այն, որ նման հայտարարություն անում է ԱԺ պատգամավորը, ով պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել, ապա այն փաստը, որ ԱԺ անկախ պատգամավորը հանդիսանում է լրատվամիջոցի ղեկավար: Եվ այն, որ նման հայտարարություն Արման Բաբաջանյանը հնչեցնում է ԱԺ ամբիոնից:
168 Մամուլի տեսություն
Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման համար ԵՄ-ի մեխանիզմին` Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում այդ երկրի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների պատճառով:
«Կրկնում եմ՝ չի կարող լինել պարտադրված և գաղտնի որոշում, այն անձը կամ քաղաքական գործիչները, որոնք կգնան նման քայլի, նրանք ապագա չունեն, սա պարզ է։ Գաղտնիությունն ուրիշ խնդիր է. դիվանագիտական այդ գործընթացներում կան նորմեր, որոնք պետք է պահպանվեն՝ այս տեսանկյունից եմ ես դիտարկում։ Բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է գաղտնի ինչ-որ բան պարտադրել, և վաղը գան ու ասեն, թե այս կամ այն պայմանավորվածությունն ունենք, որը պետք է իրականացնեք։ Եթե այդ պայմանավորվածությունը բերելու է մեր կործանմանը, ապա մենք այդ ամենը չենք իրականացնելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։