«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների խմբակի»․ Արթուր Ղազինյան

Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Թող ներեն ինձ իմ գործընկերները, որոնց ես շատ հարգում եմ, բայց ստիպված եմ արձանագրել մեկ կարևոր փաստ.

Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ։

Այս հանձնաժողովի կազմում ընդգրկել են կամ քաղաքական գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչներ, կամ էլ <սաբոտաժ անող> պետական կառավարման համակարգում աշխատող իրավաբան գիտնականներ։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ համաձայնության կարելի է գալ քաղաքական առևտրի միջոցով, իսկ հանրային ծառայող իրավաբան գիտնականները կկատարեն իշխանության հրահանգները։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հանձնաժողովում առհասարակ ընդգրկված չեն։

Հ.Գ. Չեմ սիրում սխալվել, բայց սա այն հազվադեպ իրավիճակներից է, որ անկեղծ ցանկանում եմ սխալվել իմ կանխատեսումներում»,-նշել է նա։

Թող ներեն ինձ իմ գործընկերները, որոնց ես շատ հարգում եմ, բայց ստիպված եմ արձանագրել մեկ կարևոր փաստ.Սահմանադրական…

Gepostet von Artur Ghazinyan am Donnerstag, 30. Januar 2020

 

Տեսանյութեր

Լրահոս