
Նաթանյահուն և Պուտինը քննարկել են ամերիկյան «դարի գործարքը» և Սիրիայի խնդիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 31-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման ամերիկյան «դարի գործարքը» եւ դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ Սիրիայի իրադարձությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իսրայելի պատվիրակության մի աղբյուր:
«Կայացավ երկարատեւ, խորը եւ հիմնավոր զրույց «դարի գործարքի» մանրամասնությունների եւ տարածաշրջանի վրա դրա ազդեցության շուրջ: Բացի այդ, ղեկավարները քննարկեցին իրադարձությունների զարգացումը Սիրիայում եւ անհրաժեշտ համակարգումն Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ»,- ասել էաղբյուրը: