Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը. Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա:
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ, վիրուսից ավելի քան 2700 մարդ է մահացել, տարբեր երկրներում փակվում են դպրոցները, հետաձգվում են կարևոր միջոցառումները, վիրուսը, ավելի քան երբևէ, մոտ է Հայաստանին, Իրանում մահացածների թիվը, վերջին տվյալներով՝ հասել է մոտ երեք տասնյակի, վարակի գրանցված դեպք կա հարևան Վրաստանում:
Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք և շատ ակտիվորեն ենք աշխատում: Առաջին հերթին՝ մենք փորձում ենք Հայաստանում ներդնել էլեկտրոնային արդարադատության համակարգը: Օրինակ, հիմա դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը պարզեցված վարույթով քննվող գործեր են: Դրանք բռնագանձման գործեր են, և հիմնականում վեճ չկա այդտեղ: Մենք փորձում ենք այնպես անել, որ որոնք դատավորից ահագին մեծ ժամանակ ու ռեսուրս են խլում, քննվեն էլեկտրոնային եղանակով: Մոտակա օրերին մենք կսկսենք այդ համակարգի թեստավորումը:
168 Լրահոս
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սահանադրական դատարանը դիմացավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ փորձությանը՝ դիմագրավելով քաղաքական իշխանության աննախադեպ ճնշումներին:
«Չեմ կարծում, որ ԵՄ-Ադրբեջան ապագա համաձայնագրի՝ հակամարտություններին վերաբերող հատվածում ընդգրկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնաբովանդակ հատվածի ձևակերպումներից էականորեն տարբեր ձևակերպումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով առաջիկա ամիսներին նախաստորագրվելիք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի Ղարաբաղյան ձևակերպումներին։
Հայաստանը և Վրաստանն անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար, և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում. Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
2020թ.-ի փետրվարի 20-ից 26-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 243 րոպե 50 վայրկյան, որից 57 րոպե 9 վայրկյան հատկացվել է «ՈՉ»-ի քարոզչությանը, 80 րոպե 50 վայրկյան «ԱՅՈ»-ի քարոզչությանը, իսկ 105 րոպե 51 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
«Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ փաստարկները կարելի է օգտագործել որպես անուղղակի ապացույցներ՝ ավելի լայն կոնտեքստով: Օրինակ՝ եթե պետությունը պետության դեմ դիմի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են այդտեղ, և հիմնական փաստարկներից մեկը լինելու է ռասիզմը»:
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար է մատուցել Չինաստանին։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ուսումնասիրելով վերջին շրջանում կրթությանն առնչվող փոփոխությունները, հնչած տեսակետները, պնդում է՝ կրթության ոլորտում իրավիճակը բարդ է: Ըստ փորձագետի՝ շատ տարօրինակ էին «Նախնական և միջին կրթության մասին օրենքի» վերջին փոփոխությունները: Նա պնդում է՝ կրթության առաջընթացի համար մեկ ընդհանուր գաղափարախոսական հիմք է պետք, որը չկա.
Որոշմանս հիմքում նախ այդ կարծրատիպերը կոտրելու նպատակն էր, քանի որ Արցախում, քաղաքական դաշտում, կանանց միշտ երկրորդական դերեր են տալիս: Երկրորդ՝ ես մտածում եմ, որ Արցախին հենց այս պահին պետք է կին ղեկավար: Սա գուցե առաջին հայացքից մի քիչ անհեթեթ հնչի, բայց կինը բնազդով իր ունեցածն ատամներով է պահում: Ես մտածում եմ, որ Արցախին պետք են հոգատար ձեռքեր և ունեցածն ատամներով պահելու կնոջ բնազդ: Երրորդ՝ առաջադրվելուս նպատակներից մեկը նաև այն էր, որ օրինակ լինեմ կիրթ պայքար վարելու, առանց մրցակիցների դեմ կեղտոտ ու գռեհիկ արշավի:
«1988 թ.նույեմբերին, երբ Մոսկվայում Սումգայիթի ոճրագործների հանդեպ ընթանում էր դատավարություններից մեկը, Բաքվում կազմակերպվեցին հանրահավաքներ, որոնց ժամանակ պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր՝ «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին»: Հայերին սպանողների հերոսացման ավանդույթը շարունակվեց նաև Մարաղայում: Այսօր ունենք օրինակ. Քարվաճառում 17-ամյա Ս.Ցականյանին սպանած դիվերսանտները դատապարտվել են Արցախի Հանրապետության կողմից,Ալիևն ամեն կերպ փորձում է այդ մարդկանց հետ վերադարձնել, որպեսզի հերոսացնեն»:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել է վարակման 528 դեպք:
Շատ է խոսվել այն մասին, որ գործող իշխանությունները հասարակությունը բաժանել են տարբեր խմբերի ու փորձում են մարդկանց զգացմունքների ու սրտի նուրբ լարերի վրա խաղալով՝ տարբեր հարցերում հաջողության հասնել։ Նրանում, որ «ժողովուրդը միշտ ճիշտ է» և «ժողովրդին ոչ ոք չի կարող դեմ դուրս գալ» արտահայտությունները դարձել են Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի կարգախոսները, համոզվել ենք վաղուց, սակայն պետք է հստակ հասկանալ, թե ո՞վ է «ժողովուրդ»-ը, ո՞ր դեպքերում է նա կարևորում ժողովրդի կարծիքը, և ո՞ւմ է պատրաստվում ծառայել Փաշինյանը։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պետական համակարգում հեղափոխությանը դիմադրողներին՝ նշելով, որ նրանք կարող են գնալ և համալրել ընդդիմադիրների շարքերը, քանի որ այսօր ընդդիմադիր լինելը բավականին «եկամտաբեր է»:
Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրէական հեղուկների պաշարները:
Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Լոտար Վիլերը հայտարարել է, որ դիմակ կրելն իմաստ ունի միայն նրանց համար, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, այլ ոչ թե նրանց, ովքեր վախենում են վարակվել։
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ 8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու դիմումը բավարարել մասնակի:
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղազարյանը չի կիսում հասարակական կազմակերպության ներկայացուցիչների այն մտահոգությունները, թե «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությունները կատարվում են հասարակական միավորումների ազատությունը սահմանափակելու համար:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատական հայց է ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դեմ: Այս մասին տեղեկացանք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: «Լուսավոր Հայաստանի» հայցադիմումը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին է:
Առիթ ունեցել ենք անդրադառնալու նվաճման մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են ավանդական հասարակությունները կազմաքանդելու համար: Այդ տեխնոլոգիաներից հատկապես անդրադարձել ենք, այսպես կոչված, «Օվերտոնի պատուհան»-ին: Այն, ինչպես գիտենք, հանրության կողմից ընդունված արժեքների, համոզմունքների, բարոյական նորմերի փոփոխման տեխնոլոգիա է, որի շնորհիվ հնարավոր է օրինական դարձնել բարոյագիտական տեսանկյունից անթույլատրելի և մերժելի շատ երևույթներ: Այդուհանդերձ պետք է փաստել, որ, ինչպես՝ ցանկացած թույն ունի հակաթույն, այնպես էլ՝ գոյություն ունեն Օվերտոնի պատուհանին հակազդելու հնարավոր մեխանիզմներ:
2019թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետևից, անհասկանալի պարբերականությամբ և առանց հիմնավորման վճարվող պարգևավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 100-ով՝ հասելով 245-ի, մահացել է 26 մարդ: