Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը։
Փետրվարի 13-ին «Հրապարակ» թերթը հրապարակել էր մի հոդված, որում նշված էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ունեցել է դատվածություն և թաքցրել է այդ մասին տեղեկությունը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են:
168 Մամուլի տեսություն:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ի թիվս իր այլ կուսակիցների, երեկ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոյին: 168.am-ի հարցին, թե դրամահավաքին մասնակցե՞լ է, հյուրեր ունեցե՞լ է, Սարգսյանը պատասխանեց.
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս հինգը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոբուսը գետն է ընկել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Բունդի տարածաշրջանում:
Երեկ՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի կողմից իրականացված դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:
Ապրիլի 5-ին նախատեսվող Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեից առաջ «Այո»-ի շտաբը երեկ՝ փետրվարի 25-ին, դրամահավաք-երեկո էր կազմակերպել, ինչի արդյունքում հավաքվել էր 205 մլն 560 հազար դրամ:
Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել
Ռուսաստանի նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտնել է Կրեմլից իր հեռանալու պատճառը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարեց. Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ:
Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը:
Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են:
Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ են ստորագրել երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ:
Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (գրեթե 1,3 հազարական դոլար) կվճարեն որպես սոցիալական աջացության միջոց կորոնավիրուսի հարուցած հիվանության բռնկման պայմաններում:
Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է: Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմը ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում:
1991 թվականին Խորհրդային Միությունում ստեղծվել էր շատ լարված իրավիճակ, և զգացվում էր, որ միությունը փլուզման շեմին է կանգնած։ Այդ պատճառով Խորհրդային միությունը նախաձեռնեց հանրաքվե, որով պետք է որոշվեր՝ Խորհրդային Միության ժողովուրդը կո՞ղմ է միության պահպանմանը, թե ոչ։
Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաև երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետև օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։
Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2903՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 465 հայտնաբերված դեպքով:
«Փաստ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, ըստ որի՝ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։
2020թ. ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչության մեկնարկը պաշտոնապես հայտարարվել է դեռևս փետրվարի 17-ից: Անցել է մեկ շաբաթից ավելի, բայց դասական ակտիվ քարոզչության դրսևորումներ դեռևս չկան ոչ «Այո»-ի շտաբի, ոչ էլ «Ոչ» քարոզչական հարթակի կողմից:
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներ, որը սկսվելուց հինգ րոպե անց ընդատվեց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը 168.am-ին փոխանցեց, որ լսումներն ընդհատվել են տեխնիկական խնդրի պատճառով:
ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Սուրեն Պապիկյանը ներկայացնում է «Այո» շտաբի աշխատանքների կազմակերպման հետ կապված մանրամասներ. ՈՒՂԻՂ
Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 20-ի:
ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն 1 հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, էն որ խելոք կրթված մարդիկ են, հուսալով, որ պատասխան հարված չի ստանալու, էսօր անցել ա ագրեսիվ քարոզչական գործողությունների ու Խոջալույի թեմայով հրետակոծում ա։