Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում, և առկա է շահագրգռվածություն դրանց զարգացման հարցում։
Այս մասին տեղեկացնում են ռուսական ինֆորմացիոն գործակալությունները։
Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրում։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ»,- ասված է հեռագրի տեքստում։
Ռուսաստանի առաջնորդը Փաշինյանին մաղթել է առողջություն, բարօրություն և հաջողություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Փաշինյանը դառնում է 51 տարեկան։



