Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների եւ կողմնակիցների ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները։
Իտալացի իրավապահները 59 մարդ են ձերբակալել մաֆիայի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, ինչպես հայտնել են կարաբինավորների կորպուսի ներկայացուցիչները, գործողությունն ուղղված էր այն խմբավորման դեմ, որը գործել է Սիցիլիայի Մեսինայի նահանգում։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի գործունեությանը մասնակցության, թմրանյութերի մաքսանենգության, բռնաշորթության, ապօրինի զենք կրելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ:
Սփիւռքի հարցերով յանձնակատար Պրն. Զարեհ Սինանեան անդրադարձած է հայրենադարձութեան պատասխանելով լրագրողի մը այն հարցին, թէ ինչո՞ւ բարդ ընթացք ունի հայրենադարձութեան գործընթացը. «Ինչո՞ւ այդքան բարդ է, որովհետեւ երկակի խնդիր կայ՝ մէկը կապուած օրէնքի հետ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարություններն առ այն, որ Արցախի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև իրենց հարցն է, նոր դիրքորոշում չէ, Թուրքիան դա որդեգրել է դեռևս 90-ականներին, և այն ժամանակ էլ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները այդ տրամաբանության մեջ էին։
Առնվազն 300 միգրանտ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքից ուղեւորվում է Հունաստանի հետ սահման, քանի որ թուրքական իշխանությունները կարգադրել են այլեւս չխոչընդոտել Եվրոպա փախստականների անցնելուն:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ:
Ադրբեջանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այ մասին հայտնել է երկրում գործող օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես հայտնի է, այս տարի Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների հարցով Ազգային ժողովում պետք է ստեղծվեր քննիչ հանձնաժողով, որը, սակայն տապալվեց իշխանության քաղաքական որոշմամբ և «Իմ քայլը» խմբակցության ջանքերով։ Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ դատախազության կողմից հրապարակվեց նաև այս գործով դատախազության կողմից ուսումնասիրության հաղորդագրությունը, որտեղ նշված էր հետևալը՝ «Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն ընդհանուր առմամբ իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»։
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը:
«Այս 2 տարում կոռուպցիան կրթական համակարգում ավելի է խորացել». Բագրատ Ասատրյան
Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում:
Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը:
«Չեմ կարծում, որ հանրաքվեն մեր տնտեսական իրավիճակին բացասական առումով վնասում է». Բաբկեն Թունյան
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում. փետրվարի 28-ին վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում եւ Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում է 50-ը։
Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» երկու ֆրեգատները՝ «Կալիբր-ՆԿ» թեւավոր հրթիռներով, անցնում են Թուրքիայի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովի ուղղությամբ:
168 Մամուլի տեսություն:
Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Նախագահը դիմել է հատուկ դատախազին՝ քննել կառավարությունը ձևավորած սոցիալիստական կուսակցության կողմից սահմանադրությունը խախտելու հարցը։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակի պատճառով տեղի ունեցած պաշտոնանկություններն իրավիճակի վերաբերյալ եղած հետևություններից ընդամենը մեկն է: Նա վստահեցնում է՝ իրականում շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում։
Սինգապուրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ինչպես նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ստանա մեկ ամսվա աշխատավարձը, գոյացած միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների, տարբեր գերատեսչությունների այն աշխատակիցներին պարգեւավճարներ տալու համար, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ անմիջական պայքարով:
Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Faceboot-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ:
Ըստ նրա` հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ն արդեն լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել, սակայն նրանց մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել է «Մոնցամե» գործակալությունը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ կլինեն:
Թուրքիայի տարածքում գործող ռուսական արտասահմանյան հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:
Հոնկոնգցի փորձագետները քննում են նոր կորոնավիրուսի՝ մարդուց ընտանի կենդանու հնարավոր փոխանցման առաջին դեպքը:
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:
ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հաշվի առնելով Սովետական Միության փորձը, դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:
ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար:
Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում է BBC-ին: