168 Լրահոս
Չինաստանի սահմաններից դուրս COVID-2019 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվաքանակը փետրվարի 25-ին առաջին անգամ ավելի մեծ է եղել, քան ՉԺՀ-ի տարածքում:
Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
«Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անում է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը:
Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:
Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Տոկիոյից արեւելք գտնվող Տիբա քաղաքի «Մակուհարի մեսե» ցուցահանդեսային համալիրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում https://168.am/2020/02/25/1262546.html Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար:
Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, հասարակակական կազմակերպության ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք։
Աշխարհի 33 երկրում գրանցվել Է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 80 հազար 980 դեպք:
«Մեղադրանքները, որ հայերը խոշտանգել են ադրբեջանցիներին, չեն համապատասխանում իրականությանը»
«Հայկական կողմը գրեթե չի հակազդում ադրբեջանական քարոզչությանը». Անժելա Էլիբեգովա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ:
Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակումը հայտնաբերել են Սալոնիկում 38-ամյա կնոջ մոտ, որը ժամանել է Իտալիայից։
2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 650.000 քաղաքացու կողմ քվե: «Այո» քարոզչական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ այդքան քվե ապահովելու համար «կենաց-մահու պայքարի» նետվել չեն պատրաստվում:
Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում:
Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «այո» -ի լոգոյի կեղծման մասին տեղեկացել է համացանցից։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով:
Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացնում է՝ Վազգեն Մանուկյանը Գետաշենը և Մարտունաշենը ծախեց։ Տեսանյութը 1999 թվականին է նկարահանվել և չի հրապարակվել:
«Խոջալու 28. Ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը». քննարկում. ՈՒՂԻՂ
Երեկ «Դվին մյուզիք հոլ»-ում տեղի ունեցավ ՔՊ-ի դրամահավաքը՝ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար անհրաժեշտ գումար հավաքելու նպատակով: Դրամահավաքի ընթացքում հավաքվել է 205 մլն դրամ: 168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանից հետաքրքրվեց՝ հավաքված գումարի չափը գոհացուցի՞չ է:
Իտալիայում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11-ի, 325 մարդու մոտ վարակ է հայտնաբերվել:
Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը:
«Ապրիլյան դեպքերի մեղավորներից մեկը վարչապետի զինվորական խորհրդատուն է՝ Արշակ Կարապետյանը»
Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հոդվածում։