 
                        Դավիթ Խաժակյանը դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դեմ
 
                                    «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատական հայց է ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դեմ: Այս մասին տեղեկացանք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: «Լուսավոր Հայաստանի» հայցադիմումը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին է: Հայցը ներկայացվել է փետրվարի 27-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Ավելի վաղ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծումը կապել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, ինչը և դատական վեճի պատճառ է հանդիսացել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        