Երևանի քաղաքապետարանում «մեծ ուբոռկա» է ընթանում. վարչական շրջանների ղեկավարները հեռանում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում «մեծ ուբոռկա» է ընթանում՝ բոլոր վարչություններում ու բաժիններում ինվենտարիզացիա են անում։ Փորձում են հաշվել՝ նախապես եղած գույքը տեղո՞ւմ է, թե՞ ոչ, ինչի կարիք կա եւ այլն։

Աշխատակազմը դիրքավորվում է․ մի մասը պատրաստվում է հեռանալ, մյուսները ելքեր են փնտրում մնալու։ Իսկ հները մինչեւ վերջին օրը հրամաններ ու որոշումներ են կայացրել, ընտրությունների հաջորդ օրն անգամ «պրեմիաներ» են բաժանել, թղթեր կարգավորել։

Հեռանալու պրոցեսի մեջ են նաեւ վարչական շրջանների ղեկավարները։ Երեկ հրաժարականի դիմում էր պատրաստում Արաբկիրի թաղապետ, ՀՅԴ քվոտայով նշանակված Հովհաննես Վարդանյանը։

Իսկ նոր քաղաքապետն արդեն իսկ պաշտոնների բաշխման փուլ է մտել՝ տարբեր անձինք իրենց այս կամ այն պաշտոնին են պատկերացնում։ «Քաղպայմանագրի» ավագանու ցուցակի 70 եւ բարձր համարներում հանգրվանած անձինք վստահ են, որ ընդամենը օրեր անց իրենք ավագանու մանդատ են ստանալու, քանի որ ցուցակի առաջին հատվածից բավականին մարդ համայնքային պաշտոններ է զբաղեցնելու եւ հրաժարվելու է մանդատներից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031