
«Ինքը մենակ երկու հոգով հեղափոխություն արեց, հա՞». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Երեկ «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով ՀՀ-ում թավշյա հեղափոխության թեմային,ասել է. «Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ, իմ չափ լումա ո՞վ ունի: Կամ, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց, հայտարարեց՝ ժողովուրդ, ձեզ հետ եմ… Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»: