Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում տեղի կունենան քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն թվով 14 թեկնածուներ, որոնցից միայն երկուսն են կին՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը և առաջադրված մեկ այլ թեկնածու։
Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած գործադիր մարմնի նիստի վերաբերյալ մամուլի հաղորդագրություն կտարածի:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ քննարկել է ՄԻԵԴ֊ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր։
ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա նոյեմբերին, մեծ ազդեցություն չեն գործի Իրանի ֆինանսական ու նավթային գործունեության վրա:
Գիտնականները կասկածում են, որ Պենտագոնը կարող է միջատներ օգտագործել ծագումնաբանորեն վերափոխված վիրուսների տարածման համար՝ Կենսաբանական զենքի կոնվենցիային հակառակ:
«Ափսոսում եմ, որ այնպիսի փորձված կուսակցություն, ինչպիսին Դաշնակցությունն է՝ իր ամբողջ անցյալով, կարողացավ նման ավանտյուրայի գնալ, և այսօր փաստորեն գոնե Հայաստանում կորցրեց իր դիրքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Իտալիայի ոստիկանությունը Սիցիլիայում ձերբակալել է «Կոզա նոստրա» խմբավորման ամենափնտրվող հանցագործներից մեկին:
Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի Հայաստանում հատուկ թղթակից Դանիել Վալոն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետներին և քաղաքական օրակարգին:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ է Չինաստանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:
Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` հավատարիմ մնալով Արգենտինայի ազգային օրենքին, որով ամեն տարվա ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության հայտարարվում է «ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր»:
Հոկտեմբերի 14-ին Բելգիայի` մեծությամբ երկրորդ` Անտվերպեն քաղաքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ, որին մասնակցելու է 13 կուսակցություն։
«Գործող ուժերը, որոնք իշխանափոխությունից հետո կորցրին իշխանությունը, արտաքին կառավարման գործիք են և այսպիսի վիճակում չեն կարող մնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG), չնայած ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից համաձայնեցված ճանապարհի քարտեզին, չեն լքել սիրիական Մանբիջ քաղաքը եւ պատրաստվում են պաշտպանել այն՝ նրա շուրջը հակատանկային փոսեր փորելով եւ հողապատնեշներ կանգնեցնելով:
Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին Եվրամիության (ԵՄ) ղեկավարներին մեղադրել է Եվրոպայի եւ Իտալիայի կործանման մեջ՝ հույս հայտնելով, որ Եվրախորհրդարանի ապագա ընտրությունները կփոխեն այդ իրավիճակը։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետանալու կապակցությամբ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է Թուրքիայի հայտը` 2026 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի միջոցով ցրի խորհրդարանը, ճիշտ ճանապարհը հանրաքվեն է, որի միջոցով էլ ժողովուրդը կորոշի՝ լուծարե՞լ խորհրդարանը, թե՞ ոչ։
Մոսկվան եւ Նյու Դելին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր են կնքել:
Բեռլինի Շառլոտենբուգրի շրջանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել է առնվազն հինգ հոգի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնու բնակիչներին շնորհավորել է քաղաքի 200-ամյակի առթիվ եւ նշել, որ Գրոզնին ներկայում վերածվում է հարմարավետ, դինամիկորեն ապագային միտված քաղաքի:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այն կարծիքին է, որ արտահերթ ընտրություններն օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ, եթե չկանոնակարգվի այն, ինչ եղավ այս 3-4 ամսվա ընթացքում, կարող է ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն հեղափոխության ապագայի համար, այլև հանրապետության հետագա զարգացման և քաղաքականության համար։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս, որ չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, պետական համակարգը գործել է անխափան:
Վերջերս ձևավորված «Սասնա ծռեր» կուսակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Կուսակցության հիմնադիրների կարծիքով՝ այդ ընտրություներով Հայաստանի ներքին քաղաքական դաշտը կվերաֆորմատավորվի։
Սերբիան կպահպանի Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցման դեպքում:
Քաղաքագետ Աղասի Ենոսյանը tert.am-ում գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով Ազգային Ժողովը շուտափույթ լուծարել և անցկացնել արտահերթ ընտրությունները դեկտեմբերին։ Դրա համար նա ձեռնարկել էր բանակցություններ քաղաքական ուժերի հետ, սակայն միաժամանակ ենթադրում էր հրապարակը լցնել ԱԺ նիստերի դահլիճ և խոչընդոտել նիստերը և դրանով հասնել լուծարման։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցում քննարկվում են ՀՀ Ազգային ժողովն արձակելու տարբերակներ: Դրանցից մեկը, որի հետ կապված լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերել, փոքրամասնություն կազմող պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակն է:
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում հավանելու մասին։