Որքան կլինի պատգամավորների թիվը արտահերթ ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանից դուրս ընդդիմադիր ուժեր գրեթե առկա չեն (եթե հաշվի չառնենք մեկ-երկու մարդ-կուսակցությունների), եւ քաղաքական դաշտում առկա ուժերը, այդ թվում նաեւ նոր տեղծված եւ ստեղծվելիք կուսակցությունները, սատարում են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոնուսներ կտրվեն ուժերին, որպեսզի ներգրավածություն ունենան խորհրդարանում: Եվ այստեղ մի հետաքրքիր նրբություն եւս առկա է: Սահմանված է, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը առնվազն 101-ն է:

Այս խորհրդարանում ազգային փոքրամասնությունների հետ միասին թիվը 105 է կազմում: Եվ այս արտահերթ ընտրություններից հետո պատգամավորների թիվը շատ ավելին կարող է լինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031