ՀՀԿ-ում Արա Բաբլոյանից դժգոհ են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է իր ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։

Սակայն խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ։ Հաջորդ օրը ԱԺ նիստը սկսելուց առաջ Արա Բաբլոյանը ոչ մի բառ չասաց նախորդ գիշեր խորհրդարանի դիմաց իրականացված ակցիայի մասին։ ՀՀԿ-ում համոզված են, որ սա մեծ թերացում է, երբ ԱԺ նախագահը չի անդրադառնում խորհրդարանի տարածք քաղաքացիների ներխուժման, օրենսդիր մարմնի վրա գործադիրի ղեկավարի անմիջական ճնշման, անվտանգության ոչ մի նորմ չհարգելու, պարտադրանքների ու սպառնալիքների լեզվով խոսելու մասին։

«Հավատավոր» հանրապետականները ծանր են տանում, որ կարեւոր դերակատարում ունեցող կուսակցականներն իրենց գործը պատվով չեն անում, որպեսզի մարդիկ հասկանան` իրենց շարքերում բոլորը չէ, որ «բոբոներ» են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031