ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների հայտարարություններին։
ԱԺ հանրապետական խմբակցության մի շարք նախկին և ներկա պատգամավորներ հանդես են եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու օգտին։ Նրանց թվում են Արման Սահակյանը, Գևորգ Կոստանյանը, Ալիկ Սարգսյանը։
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, ով ավել վաղ դուրս էր եկել ՀՀԿ խմբակցությունից, հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին»։
ՀՀ կառավարության շենքում ժամը 18:30-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներին։ Նրանց հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել ընտրություններին ակտիվորեն մանսակցած ավագանու ԲՀԿ-ական անդամներին և նրանց աջակիցներին։
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախարարական համաժողովի բանաձևերից մեկում հնարավոր է ընդգրկվի նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ հարթակ է աֆրիկյան մայրցամաքում ավելի ճանաչելի դառնալու, Հայաստանի տնտեսական կարողություններով այդ շուկա մտնելու և համագործակցությունն ընդլայնելու համար:
Վաշինգտոնը պետք է դադարեցնի ի վնաս Պեկինի գործելը, հրաժարվի սխալ միջոցներից եւ սկսի միասնական հունով աշխատել չինական կողմի հետ:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ի ցույց է բերում պետության կարողությունները:
Սիրիական ընդդիմությունն ավարտել է ծանր սպառազինության դուրսբերումն Իդլիբի ապառազմականացված գոտուց:
Իրանում ավելի քան 140 մարդ է տուժել երկրի հարավ-արեւելքում մոլեգնող ավազամրրիկի հետեւանքով:
«Փաշինյանը պետք է շատ երկար մտածի՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անի, որպեսզի լայնացնի իր համակիրների, գործընկերների շրջանակը, ձևավորի կոալիցիոն ուժեր, որպեսզի համատեղ հանդես գան»։
Անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ուկրաինայի Խմելնիցկու մարզի «Ստարոկոնստանտինով» օդակայանում ՆԱՏՕ-ի օդուժի մասնակցությամբ մեկնարկել են «Մաքուր երկինք-2018» բազմազգ օդային զորավարժությունները:
Բարսելոնայում ընթանում է հոկտեմբերի 6-ին մահացած օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը:
«Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել:
Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան պաշտոնական հանդիպումն այսօր տեղի կունենա կառավարության շենքում, ժամը 18։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել Չեռնոգորիայի օդային տարածության պարեկմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ե՞րբ է վարչապետը հրաժարական տալու:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր եւ էներգետիկական համագործակցությունը:
Հայաստանի խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարվի:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ երկու հարեւան երկրների միջեւ անվստահությունը հաղթհարելու համար:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը տեղի են ունենում բնականոն և ոչ թե միայն վերջին ժամանակներում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին ժամանակներում ՀՀԿ-ն ԳՄ նիստեր է գումարում, և քաղաքական զարգացումների վերաբերյալ ինչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին, նախկին և ներկա իշխանությունների հստակ պայմանավորվածությունների արդյունքում, տեղի ունեցավ պետական կազմակերպված հեղաշրջում, ասել է թե՝ իշխանափոխություն: Իշխանափոխություն, որի վտանգը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար մոտ ապագայում լինելու է շատ ավելի կործանարար, քան մինչև հիմա տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմները: