ՊԵԿ նախկին նխագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք արժեքավոր խոսքը, իսկ դրա բացակայության կամ անպատեհության պարագայում նաև լռությունը, այսքան արժեքավոր չի եղել։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ֆեյսբուքյան իր այն գրառմանը, որտեղ նշել էր, որ ինչ-որ բան իրեն հուշում է, որ լավ լուր է սպասվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին:
Ի պատախան միջազգային հանրության լռության՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ծաղկեպսակով զետեղելով ու կազմակերպելով կառույցի «հուղարկավորությունը»: Նրանք նաև խունկ են ծխել: Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին»:
Սիրիայի Իդլիբ նահանգում գրոհայինների տեղակայման վայրին հասցված ավիահարվածների հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող առվազն 35 գրոհային է ոչնչացվել: Այս մասին հայտնում է Syriahr-ը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրում է․ «Խնդրանք՝ երբ կառավարությունը կոմպետենտ չէ և չի կարողանում մարդկանց բացատրել, թե ինչ է կատարվում ու ինչպես պետք է մենք մեզ պահենք, ապա ամեն ինչ մնում է հանրության կազմակերպչական ու գիտակցական ունակությունների վրա: Ինչպես շատ ոլորտներում, այդպես էլ քաղաքական հարցերում ստիպված ենք ինքնակազմակերպվել:
Ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին երկիմաստ ակնարկ է արել՝ հիշեցնելով 2023-ի համար նախատեսված թուրքական ծրագիրը, որի մասին Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է դեռ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։ Քաղաքագետի խոսքով՝ «այս առնչությամբ հետաքրքիր զուգահեռներ են նկատվում Երկրորդ աշխարհամարտից առաջ Եվրոպայի» հետ։ Ըստ tert.am-ի՝ այս ասելով Սատանովսկին նկատի ունի Թուրքիայի դիմակայությունն ընդդեմ աշխարհին:
Հայաստանում պետական համակարգում 2021-ի համար պարգևավճարների տրամադրման տրամաբանությունը չի փոխվել, այն շարունակելու է լինել աշխատանքի վարձատրության 30 տոկոսի չափով. փոխվել է որոշակի մեթոդաբանություն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանի հարցին:
SITE Intelligence Group պորտալը, որը հետեւում է ահաբեկիչների գործունեությանը ինտերնետում, հայտարարել է Վիեննայում իրականացված ահաբեկչական գրոհներին ջիհադիստների մասնակցության մասին:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՈւՂԻՂ
«Այսօր հերթական անգամ ես ստիպված եմ անդրադառնալ ՊԵԿ պարգևավճարներին և առհասարակ ՀՀ-ում նախատեսված պարգևավճարներին։ Այս հարցի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են, ստիպված եմ անդրադառնալ, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններից հետո կրկին հարցին անդրադառնալը, իմ կարծիքով՝ ստիպված է։ Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և հարցադրումները, եթե նպատակ ունեն վերացնելու պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Նորից եմ կրկնում՝ սրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:
Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով:
«Վաղ առավոտյան ուժգին հրետակոծվել է Շուշին, Մարտակերտը, Մարտունին և մի շարք խաղաղ բնակավայրեր։ Մի քանի ուղղություններով էլ թշնամին խոշոր գրոհներ է ձեռնարկել, բնական է, որ Պաշտպանական բանակը կանգնած է իր դիրքերում և ընդհանուր առմամբ ապահովում է պետության ու ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Սիրիայի արաբական բանակը նոյեմբերի 2-ին իր ուժերը նետել է Մորեք քաղաքում գտնվող թուրքական զինված ուժերին պատկանող նախկին ռազմական դիրքի ուղղությամբ:
Երեկ լրահոսի և քննարկումների մեջ պատերազմական թեմաներին հավասար չափով բուռն քննարկվում էր պարգևավճարների թեման։ Մենք պետք է համաձայնենք, որ մարդկանց ոչ թե տոկոսային աճն էր հետաքրքրում, այլ պատերազմական իրավիճակում պարգևավճար ստանալու ավանդույթը։ Ազգային ժողովում Տնտեսական և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստի ժամանակ այս մասին ասաց նիստը վարող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչև պատերազմը սկսելը, իսկ պատերազմը շատ տեղեր ճշգրտումներ է մտցրել։
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Թուրքիայի Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 102-ի:
Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով:
Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:
Ժողովրդավարությունը բախվել է լուրջ համաշխարհային ճգնաժամի:
Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: