Նիկոլը 1995-ից ԱՄՆ գործակալ է. մի ընտրեք դավաճանին. Կարապետյանը փաստաթղթեր է հրապարակել
2025 թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ «ունեն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցն իր վերադասին, որտեղ զեկուցվում է՝ դեռ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանը, լինելով արդեն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից, և իր միջոցով ազդեցություն են գործել ՀՀ իշխանության վրա, հայթայթել գաղտնի տեղեկություններ, որի դիմաց գումարներ է ստացել Նիկոլ Փաշինյանը»:
«Փաստաթղթերն այստեղ դրված են: Ինձ կասեն՝ ինչի՞ նախկինում չեք խոսել, ուղղակի փաստաթղթերը նոր են մեզ հասել: Հետաքրքիր բնութագիր կա ԱՄՆ դեսպանատան այդ աշխատակցի կողմից: Երբ հավաքագրում են, իրենց ագենտների բնութագիրն են տալիս իրենց վերադասին: Շատ հետաքրքիր է այստեղ ներկայացված Նիկոլ Փաշինյանի կերպարը:
Գրված է, որ ունի ցածր մարդկային չափանիշներ, ահավոր ինքնասեր է, անազնիվ, ժլատ, ունի հոգեբանական անկայուն վիճակ: Եվ վերջում եզրակացություն են անում, որ հենց այդպիսին էլ նա իրենց պետք է, և առաջարկություն, թե ո՞ր ոլորտներում իրեն կիրառեն, ու դրա դիմաց պարբերաբար մուծեն գումար: Գուցե եկել է ժամանակը՝ արդեն հրապարակեմ այդ փաստաթղթերը»,- մանրամասնել էր Արշակ Կարապետյանը:



Եվ այսօր՝ 2026 թվականի հունիսի 5-ին, Փաշինյանի նախկին օգնականն այս առնչությամբ որոշ փաստաթղթեր է հրապարակել՝ պնդելով, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատան աշխատակիցները 1995 թվականից կանոնավոր կապի մեջ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահսկելով և համակարգելով նրա լրագրողական գործունեությունը: Ընդ որում՝ նախաձեռնությունըմ ըստ Կարապետյանի հրապարակած փաստաթղթերի, Փաշինյանինն է եղել, և որ յուրաքանչյուր հանձնարարության դիմաց առաջարկվել է 300-500 ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում

