«Ցինիկ և շինծու վշտակից ինքնագովազդվողնե՛ր, խուճապի մեջ ընկած խուճապ տարածողնե՛ր, լռե՛ք վերջապես». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նխագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք արժեքավոր խոսքը, իսկ դրա բացակայության կամ անպատեհության պարագայում նաև լռությունը, այսքան արժեքավոր չի եղել։

Իմաստուններից մեկն ասել է․ խոսի՛ր, եթե խոսքդ ավելի արժեքավոր է, քան՝ լռությունը։

Սոցիալալան ցանցերի տիրույթում վխտողնե՛ր․ խոսքի արժեքը չհասկացողնե՛ր, խորիմաստ (կամ պարզապես) լռելու ունակություն չունեցողնե՛ր, անիմաստ խոսքեր շռայլողնե՛ր, ինքնահաստատման տենչանք ունեցողնե՛ր, ցինիկ և շինծու վշտակից ինքնագովազդվողնե՛ր, խուճապի մեջ ընկած խուճապ տարածողնե՛ր, ներկա ստանալու վիճակագրություն պահողնե՛ր․․․ լռե՛ք վերջապես»։

Տեսանյութեր

Լրահոս