Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-նշված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս