Ռուսական դպրոցները պետք է ընդունեն ռուսաց լեզվի անհրաժեշտ գիտելիքներ ունեցող աշակերտներ, РБК -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության («Рособрнадзор») ղեկավար Անզոր Մուզաևը։
Եվրահանձնաժողովի գործող ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղարկել է Եվրահանձնաժողովի կոլեգիայի այցը Հունգարիա, դրա մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Էրիկ Մամերը։
ԱՄՆ նախկին առաջնորդ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում շաբաթ օրվա մահափորձից հետո կոչ է արել նախագահական մրցավազքի մեկ այլ մասնակցի՝ Ռոբերտ Քենեդի կրտսերին ապահովել գաղտնի ծառայության թիկնազորով։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
«Վիզիր» մոտորանավակի բազայի վրա ստեղծված ծանր բազմաֆունկցիոնալ վերադարձվող ծովային դրոնը նախատեսվում է զինել թեթև հրթիռներով՝ մեկ նավի վրա տեղակայելով մինչև 8 արձակման կայանք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է KMZ ռազմարդյունաբերական հոլդինգի (Կինգիսեպսի մեքենաշինական գործարան) գործադիր տնօրեն Միխայիլ Դանիլենկոն։
Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից երկրի բնակչության թիվը աճել է 16.376-ով կամ 0,2 տոկոսով և հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 10 միլիոն 197.146 մարդ։
ԱՄՆ պետական դեպարտամենտի և «Ֆրիդոմ հաուզի» պորտը տեղը դնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ներկայացվում է հերթական բազմավեկտոր ներկայացումը՝ «Կարեն Անդրեասյան Փրոդաքշըն»-ի սցենարով:
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խելագարության աստիճանի մանրախնդիր քինախնդրություն է համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն չի ունենա Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։
ՆԱՏՕ-ն գրասենյակ կբացի Ժնևում քաղաքում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապերը զարգացնելու համար: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են կողմերի ներկայացուցիչները։
Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության քվեարկության գործընթացը երկարացվել է երկու ժամով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 21։00-ն։
Հուլիսի 14-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ եղավ Կոտայքի մարզում: Հրազդանում, Աբովյանում և այլ քաղաքներում սրբազանը հանդիպեց շարժման աջակիցների հետ, նորից ներկայացրեց շարժման նպատակները և պատասխանեց բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը փակելու անհրաժեշտության մասին։
Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։
«Այդ բառը շատ կարևոր բառ է, բայց ԱՄՆ-ը 2018 թվականից հետո աջակցում է ոչ թե ժողովրդավարությանը, այլ այդ բառն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական գործիք՝ իրենց շահերը սպասարկելու համար»,- ասաց Նիկոյանը։
Ուզում են մեր էությունը փոխել, իրենց նպատակին չեն հասնելու. Գուրգեն Մելիքյան
Շատ ուրախ եմ, որ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվել, միգուցե առաջիկա ժամերին հանդիպենք. Սրբազան
Այս պատրաստության ընթացքը մեզ տանում է դեպի սեպտեմբերի սկիզբ. Բագրատ Սրբազան
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերն ընդգրկող գրքի հրատարակումից հետո, որտեղ նա անդրադարձել է նաև Արցախի 2020 թվականի 44-օրյա պատերազմին և այդ օրերին ԻԻՀ միջնորդությանը, փորձագիտական, քաղաքական շրջանակները թարմացրեցին 44-օրյա պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու թեման: 168.am-ը մշտապես «տաք» է պահում այս թեման և առհասարակ, պատերազմին առնչվող ցանկացած թեմա, այդ թվում՝ նախապատերազմյան: Իսկ ասելիք դեռ շատ կա:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրն, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9,5 %-ով։
Այ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ ցնցել է ողջ աշխարհը, ինչպես նաև խառնել ԱՄՆ նախընտրական բոլոր խաղաքարտերը։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈԻՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈԻ ԲԱԿՈԻՄ Է. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝ ՀՀ-ՍՓՅՈԻՌՔ ԿԱՊԵՐՆ ԵՆ. #ՈւՂԻՂ
Ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն միտված լինի Սիրիայի ազգային շահերին։
Նիկոլական բլոգեր Ռոման Բաղդասարյանը դատարանի նախասրահում հարձակվեց լրագրող Անի Գևորգյանի վրա