Անկախ այն բանից՝ մորուքը զանգե՞լ է, թե՞ չէ, դատավորը երդում է տալիս ու պարտավոր է. Գեղամ Մանուկյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման և իվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։
Եվրախորհրդարանի 63 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, որտեղ այժմ 6 ամսով նախագահում է Բուդապեշտը։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար առաքելությամբ» այցերն են Ռուսաստան և Չինաստան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակման վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատականին։ Միլլերն ասել է` քանի դեռ փաստերը չեն հաստատվել, նախընտրելի է զերծ մնալ շահարկումներից ու անպատասխանատու հայտարարություններից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Foreign Press USA-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն Միլլերին ասել է, որ Կոբախիձեն Թրամփի վրա հարձակումը կապում […]
Ինչո՞ւ է դատավոր Վահե Դոլմազյանը 2 ժամ ժամանակ տվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ-ից քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ Այսօր առավոտից, ըստ SputnikԱրմենիայի՝ ԲԴԽ-ն քննում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Թուրքիայում հուլիսի 15-ին «Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» կապակցությամբ նախագահական պալատում տեղի են ունեցել միջոցառում։
#ՀԻՄԱ. ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ ՎԱՐԴԱՇԵՆ ՔԿՀ-ԻՑ. #ՈԻՂԻՂ
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական արտահերթ ընտրություններում նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, թե Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրականում թուրք է», Գերմանիայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր նա։
DW-ն գրում է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը և ատոմակայանը։ Աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռևս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 4%-ից մի փոքր ավելի։
Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով):
Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցրած հարվածների մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Ազովի» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինյալների կողմից ռուս զինծառայողի գնդակահարության մասին տեղեկությունը, հայտարարել է, որ ֆաշիստը ֆաշիստ է մնում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ եւ քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։
Ուկրաինայի դեսպանը Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ռուսաստանյան այցի մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «Economic Times» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Իսրայելում ցուցարարներն արգելափակել են Թել Ավիվի գլխավոր տրանսպորտային մայրուղիներից մեկը՝ Այալոնի մայրուղին՝ պահանջելով շուտափույթ տուն վերադարձնել Գազայի հատվածում պահվող պատանդներին: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
ՆԱՏՕ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել բարեփոխումները դաշինքին միանալու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի միջոցառումներին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մասնավորապես, հուլիսի 16-17-ը նա նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով բաց բանավեճերը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի անունը։ Թրամփի թիմը վստահեցնում է՝ տեղի ունեցածից հետո Սպիտակ տան նախկին ղեկավարն իրեն լավ է զգում։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից գրեթե 48 ժամ անց ներկայացել է Հանրապետականների ազգային համագումարին՝ բուռն ծափահարությունների արժանանալով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։
«ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»:
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավի Բինտ Ջաբիլ քաղաքին, որի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ կառավարությունը շաբաթներ առաջ շրջաբերական է իջեցրել գրեթե բոլոր գերատեսչություններին՝ պահանջելով իրականացնել բացառապես առաջնային ծրագրերը եւ հետաձգելով ոչ առաջնայինները։ Կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ, քանի որ բյուջեում փող չկա։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում այնպիսի հանրային մոտեցում է ձևավորվել, որ Արևմուտքն է Հայաստանի գլխավոր աջակիցը տարածաշրջանում, և արևմտյան երկրները թույլ չեն տա, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, մանավանդ որ խոսվում է, թե կլիմայական համաժողովից հետո՝ նոյեմբերին, Բաքուն նախապատրաստվում է հերթական ագրեսիան ձեռնարկել։ Այսպիսի մոտեցման ձևավորմանը նպաստում են նաև Բաքվից ու Անկարայից հնչող այնպիսի հայտարարությունները, թե Հայաստանը աջակցություն է վայելում որոշ արևմտյան երկրների կողմից, որոնք, իբր թե, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե իսկապես Արևմուտքը կգնա՞ Բաքվի ախորժակը զսպելու ուղղությամբ, կարելի է գտնել անցած մի քանի տարվա ու դեռևս թարմ իրադարձությունները դիտարկելու արդյունքում։
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է փոխնախագահի իր թեկնածուի անունը՝ սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենս, հայտնում է BBC-ն։
Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են։ Այսօր նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն՝ քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը։
Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.