Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է ևս 6 կով։ Մառախուղի պատճառով կովերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ մնացած տարածք ու անհետացել են։
Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։
Իրանի Իսլամական Հանրապետության երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը:
«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,– ասել է դեսպանը։
Իսլամիստական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի զինված ուժերին պատկանող երկու ռազմաբազայի վրա:
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ներկայացնում է իր հերթական բացահայտումների մասին տեսանյութը, որում անդրադառնում է հետևյալ թեմաներին․
Դեռևս 2019թ. հունիսի 20-ին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը։
«Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարան ինչ-որ տնտեսական կապեր ունենան, բայց ո՞նց կարա Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին ա, դա պատմականորեն է ապացուցվել թե՛ 2-րդ հազարամյակի սկզբին, թե՛ վերջին՝ հիմա: Ո՞նց կարա Թուրքիան մեր հետ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»,-ասաց Միքայելյանը:
Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 54 զինծառայողի անուն։
ՀՀ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 37 մարդ։
Մոսկվայում ապրիլի 2-ին գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
Թուրքիայում շարունակվում են ադրբեջանական բանակի զինծառայողների վարժանքները։
Թայվանում խոշոր երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, ևս 146-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
ԱՄՆ-ի Կապիտոլիումի մուտք ու ելքը փակել են անվտանգության սպառնալիքի պատճառով:
Ցույց մի տվեք ձեր թույլ և վախեցած կեցվածքը Թուրքիայից: Դա բանակցությունների գնալուց առաջ ամենահիմար բանն է, որ կարելի է անել:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով երկրի պետխորհրդի՝ լրագրողական անվանաքարտերը չչեղարկելու մասին որոշմանը, գրառում է արել Twitter-ում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ երկրում համընդհանուր պատվասումը տեղի կունենա, հավանաբար, հուլիսին:
Ցանկացած ընտրություն, բացի գաղափարների ու խոստումների պայքարից, ինչ-որ իմաստով՝ նաև ժամանակային չափումների մրցություն է։ Ընտրություններին մասնակցող ուժերը նախ գնահատում են անցյալը, ախտորոշում են ներկան և ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրերը։
Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ:
Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:
Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան բնակավայրերի բնակիչների տները ադրբեջանցիների կողմից խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը գուշակելու համար անհրաժեշտ է հասկանալ նրա մտածողության նրբությունները, արժեքային համակարգն ու գերակայությունները։ Ամբողջությամբ դրանք հասկանալ, իհարկե, հնարավոր չէ, բայց Նիկոլ Փաշինյանի մտածողության ու առաջնահերթությունների մասին գոնե մոտավոր պատկերացում կարելի է կազմել նրա՝ անգամ իրար հետ կապ չունեցող քայլերից ու հայտարարություններից։
Սուեզի ջրանցքի վարչությունն ուսումնասիերում է հունի լայնացման հնարավորությունը՝ խուսափելու համար ծանծաղուտում հայտնված Ever Given բեռնարկղանավի իրադրության կրկնումից:
Դատախազները ևս պնդում են, որ այլևս ՉԿԱ 300․1-րդ հոդված։
5 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այսօր իշխանությունն անհամաչափ բիրտ ուժ է կիրառում «Հայրենիքի փրկության շարժման» գեներացրած պրոցեսները ճնշելու համար, ավելին՝ կոպտագույն կերպով ոտնահարում է իրավունքի գերակայության սկզբունքը, փաստն Օնիկ Գասպարյանի շուրջ կատարվողն է։ Նիկոլ Փաշինյանը դրվել է այն վիճակում, որ արդեն բաց խաղաքարտերով խաղում է՝ որպես դիկտատոր։ Նրան այդ վիճակում են դրել պետական կառույցները, կաթողիկոսները, այն մարդիկ, որոնք 5 ամիս է՝ տուն չեն գնում, և ինչո՞ւ չէ՝ Հայաստանի և Արցախի հինգ նախկին նախագահները»,- ասաց Հարությունյանը։
Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածաշրջանում ազգերի համերաշխության մասին կարող են խոսել միայն տգետները… պատմության տարրական իմացությունը հուշում է, որ բոլոր այն տարածաշրջաններում, որոնք անցնելով արյունահեղ պատերազմների միջով այնուհետև հասել են համերաշխության, բացել են սահմանները և համերաշխ ապրել են, առկա են եղել հանգամանքներ, որոնք բացակայում են մեզ մոտ: