Սուեզի ջրանցքի վարչությունը պլանավորում է լայնացնել ջրուղու հունը
Սուեզի ջրանցքի վարչությունն ուսումնասիերում է հունի լայնացման հնարավորությունը՝ խուսափելու համար ծանծաղուտում հայտնված Ever Given բեռնարկղանավի իրադրության կրկնումից: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը, հայտարարել է վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան: «Ներկայումս կատարվում է տեղի ունեցած վթարից հետո ջրանցքի լայնացման հետազոտություն,- ապրիլի 2-ին մեջբերում է նրա խոսքը Al Shorouq հրատարակությունը:- Ըստ որում ջրանցքի խորացման անհրաժեշտություն չկա»:
Սուեզի ջրանցքի խորությունը 24 մետր է (66 ֆուտ): Բեռնարկղանավի հետ միջադեպը դարձավ «արտակարգ իրավիճակներում ճգնաժամից դուրս գալու գործնական դաս»,- հավելել է Ռաբիան: Սուեզի ջրանցքի ընդհանուր երկրարությունը, որը միացնում է Միջերկրական եւ Կարմիր ծովերը, այս պահին կազմում է193,3 կիլոմետր, խորությունը՝ 24 մետր, ինչ է թույլ է տալիս դրանով անցնել աշխարհում ամենախոշոր նավերին, այդ թվում նավթատար լցանավերին: Ջրանցքը բաղկացած է երկու մասից՝ Մեծ դառը լճից դեպի հյուսիս եւ դեպի հարավ: 2014 թվականին լճից դեպի հյուսիս սկսվել է ջրանցքի 72 կիլոմետր երկարությամբ զուգահեռ հունի շինարարությունը, ինչը թույլ է տվել ապահովել նավերի երկկողմ երթեւեկությունը: Նախագիծը, որը Եգիպոսի վրա նստել է 8,2 միլիարդ դոլար, ավարտվել է արդեն մեկ տարի անց՝ 2015-ի օգոստոսին: Այնուամենայնիվ ջրանցքում պահպանվել են միակողմանի երթեւեկությամբ հատվածներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: