Թայվանում գնացքի վթարի հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ
Թայվանում խոշոր երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, ևս 146-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ինչպես տեղեկացնում է DW-ն, այս մասին հայտնել է Թայբեյ քաղաքի տրանսպորտային վարչությունը: Գնացքը երկաթուղային գծից դուրս է եկել կղզու արևելյան մասում թունելով ուղևորվելիս։ Որոշ վագոններ բախվել են թունելի պատերին։
Տրանսպորտային վարչության հաղորդագրության համաձայն ՝ փրկարարները դժվարությամբ են հասել թունել, որտեղ գտնվում էր գնացքի վնասված չորս վագոնները: Փրկարար ծառայության աշխատակիցները դուրս են բերել տասնյակ զոհերի մարմիններ։ Գնացքում եղել է 490 ուղևոր։
Գնացքը Թայվանի Թայբեյի վարչական կենտրոնից ուղևորվել է կղզու հարավ-արեւելյան մասում գտնվող Թայտուն քաղաք: Վթարի պատճառ է դարձել առանց վարորդի բեռնատարը, որը հարակից շինարարական հրապարակից դուրս էր եկել և հայտնվել էր երկաթուղային գծի վրա: