Մոսկվայում Սյունիքի միջանցքը թուրքին նվիրելուց զատ, մեր գործընկեր Ռուսաստանի հետ խոսեք նաև մեր առողջապահական ճգնաժամից. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 37 մարդ։
Մեր ոլորտային ճակատամարտը տանուլ ենք տվել։

Գոնե մեկ անգամ Մոսկվայում խոսեք ոչ թե տալուց, այլ մի բան ստանալուց։

Ռուսներից խնդրեք պատվաստանյութ, խնդրեք բուժման մեթոդներ ։

Վերջ տվե՛ք այս սպանդին։

Ձեր բերած պատվաստանյութի կիրառումը սկսե՛ք ժամ առաջ։

Վաղուց պիտի բաշխումն ու մնացյալ լոգիստիկ հարցերով զբաղվեիք, որ վայրկյան առաջ սկսեիք պատվաստումները։

Մոսկվայում Սյունիքի միջանցքը թուրքին նվիրելուց զատ, մեր գործընկեր Ռուսաստանի հետ խոսեք նաև մեր առողջապահական ճգնաժամից։

Հ.Գ. Բա ու՞ր եք պահանջատեր քաղաքացիներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930