
Կապիտոլիումը փակել են անվտանգության սպառնալիքի պատճառով. 2 ոստիկան վնասվածք է ստացել

ԱՄՆ-ի Կապիտոլիումի մուտք ու ելքը փակել են անվտանգության սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ականատեսներին:
Այլ աղբյուրներ նշում են, որ անհայտ անձը ավտոմեքենայով մխրճվել է Կապիտոլիումի անցակետի մոտ ոստիկանության մի խումբ սպաների վրա ։ Վիրավորվել են ոստիկանության երկու սպա:
Նախնական տվյալներով, Կապիտոլիումի ոստիկանությունը զենք է կիրառել անհայտ մեքենայի շարժը կանխելու համար: