+Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեի Հանրապետության միջև տեղի են ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:
««Թրամփի խորհուրդը». հետխորհրդային չափում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրած «Խաղաղության խորհուրդ» միազգային կազմակերպության առաջին նիստին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին Հորդանանի «Մուվաֆակ Սալթի» ռազմաբազայում ամերիկյան տասնյակ ինքնաթիռներ են նկատվել: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և թռիչքի տվյալներին։
Կրեմլում, նախքան 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկը, համոզված էին, որ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը կողջունի ռուսական ներխուժումը։
ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով` մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։
Եվրոպական քաղաքական շրջանակներում քննարկում են Ուկրաինայի շուրջ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերը։ Տարբերակների թվում են՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի արագացումը և անվտանգության լրացուցիչ երաշխիքների տրամադրումը, հայտնում է Die Welt-ը։
ՀՀ ազգային ժողովն ամփոփել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության մասնակցությունը:
1001 գրանցված պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 977-ը։ Մերցի օգտին քվեարկել է 878 պատվիրակ, իսկ դեմ՝ 85-ը։ Տասնչորս պատվիրակ ձեռնպահ է մնացել, և նրանց քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել ՔԴՄ-ի սահմանված ընթացակարգի համաձայն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հանդիպման ժամանակ վերահաստատել են Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու Վաշինգտոնի և Լոնդոնի պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն և կամավորների թիմը պարզել է Ուկրաինայի հետ պատերազմի չորս տարիներին զոհված 186 հազար 102 ռուսաստանցի զինծառայողների անունները:
Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և համեմատել է դեղերի գները Հայաստանում և Վրաստանում։
«Վերջին տարիներին մեր պետության ղեկին թառած մարդիկ, այո, հայախոս են, սակայն իրենց արժեհամակարգով, հոգեկերտվածքով եւ ինքնությամբ վստահաբար հայ չեն»:
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Վլադիմիր Զելենսկին կարող է հայտարարել փետրվարի 24-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ին և կգործեն 150 օր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ից ապրիլի 2-ը կայցելի Չինաստան՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների առաջնորդների միջև երկար սպասված հանդիպման նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
ՌԴ ԱԴԾ-ն հավաստի տվյալներ ունի, ըստ որոնց Ուկրաինայի զինված ուժերը և հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն ամենասեղմ ժամկետներում տեղեկատվություն ստանալ Telegram մեսենջերից և այն օգտագործել ռազմական նպատակներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կարծում է, որ Աստվածաշնչի համաձայն Իսրայելը կարող էր հավակնել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ն դիտարկում է է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի վերացման հարցը: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի ներկայանալ չցանկացած խորհրդականին։
Գերագույն դատարանի որոշումը մաքսատուրքերի վերաբերյալ խորապես հիասթափեցնող է. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 20-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ն էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազանների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին):
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում:
Ուկրաինական զորքերը տարածքներ են վերադարձնում հարավային
Մենք տեղեկություններ ունենք, որ թշնամին նոր հարվածներ է նախապատրաստում էներգետիկ
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնման, այդ թվում՝ գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների
Չնայած Հայաստանում գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ռեսուրսը գնալով սպառվում է, շահագործման ժամկետները սեղմվում են, այնուհանդերձ նոր ատոմակայան կառուցելու աշխատանքները տարեցտարի հետաձգվում են։ Ութ տարի Հայաստանի կառավարիչներն այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չեն կարողացել կատարել։ Նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու փոխարեն՝ հույսները դրել են գործող բլոկի շահագործման ժամկետները պարբերաբար երկարաձգելու վրա՝ հաշվի չառնելով այն լրջագույն խնդիրները, որոնք կարող են առաջանալ դրա հետ կապված։
Այս ողջ ասելիքի իմաստը հենց կայանում էր նրանում, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք: Դա իրենց տարածքը չի:
Միաժամանակ, Գերագույն դատարանը չի ճշտել՝ արդյոք վարչակազմը պե՞տք է վերադարձնի նախկինում հավաքված մաքսատուրքերը։
Վիետնամի պատերազմի մի քանի վետերաններ դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ Վաշինգտոնում 250 ոտնաչափ (մոտավորապես 76 մետր) բարձրությամբ հաղթական կամար կառուցելու ծրագրերի վերաբերյալ, որը կփչացնի Արլինգտոնի ազգային գերեզմանատան տեսարանը: Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով դատական հայցի տեքստին: