Թրամփի նոր մաքսատուրքերը կգործեն 150 օր

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ին և կգործեն 150 օր։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որով աշխարհի բոլոր երկրների համար սահմանվում է 10% ներմուծման մաքսատուրք։

«Այս հրամանագիրը սահմանում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրք Միացյալ Նահանգներ մտնող ապրանքների վրա, որը կգործի 150 օրվա ընթացքում: Ժամանակավոր ներմուծման սակագինը ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) պատրվակով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած ներմուծման մաքսատուրքերը գերազանցում են նախագահի լիազորությունների շրջանակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728