Հորդանանի ռազմաբազայում ամերիկյան տասնյակ ինքնաթիռներ են հայտնաբերվել. NYT
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին Հորդանանի «Մուվաֆակ Սալթի» ռազմաբազայում ամերիկյան տասնյակ ինքնաթիռներ են նկատվել: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և թռիչքի տվյալներին։
Reuters գործակալությունը, հղում անելով փետրվարի 10-ի արբանյակային պատկերների վերլուծությանը, հաղորդել է, որ փետրվարին ինքնաթիռների կուտակում է նկատվել, մասնավորապես՝ Քաթարի «Ալ Ուդեիդ» և Հորդանանի «Մուվաֆակ Սալթի» ամերիկյան բազաներում։
Ըստ թերթի՝ ուրբաթ օրը արված լուսանկարներում երևում է ավելի քան 60 հարվածային ինքնաթիռ, ինչը սովորականից մոտավորապես երեք անգամ ավելի է։ Ընդգծվում է՝ թռիչքի տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի 15-ից ի վեր բազայում վայրէջք է կատարել առնվազն 68 տրանսպորտային ինքնաթիռ։ Թերթը նաև հայտնել է, որ ապաստարաններում կարող են տեղակայվել լրացուցիչ կործանիչներ։



