«Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր է՝ կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։

Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։

Այնպես որ՝ պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդն էլ է սխալվում ու այդ սխալները շատ թանկ են նստել նույն ժողովրդի հետագա ճակատագրի վրա։

Իսկ սրանց կառավարման շրջանը ապագա պատմաբանները որակելու են որպես ազգային նվաստացման ու կապիտուլյացիայի ժամանակաշրջան։

Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031